Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է հանրապետությունում Թուրքիայի կողմից բազաների ստեղծման մասին տեղեկությունը
ՄիջազգայինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է հանրապետության երեք քաղաքներում Թուրքիայի կողմից ավիաբազաների ստեղծման լուրը։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Տեղական մի շարք լրատվականներ վկայակոչելով թուրքական աղբյուրները՝ հայտել էին Գյանջայում, Լենքորանում և Գաբալայում Թուրքիայի կողմից ավիաբազա ստեղծելու մասին։
«Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- այս մասին РИА Новости-ին հայտնել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության պետը։