Հայտնի է՝ ով կարող է լինել Գերմանիայի հաջորդ կանցլերը․ Bild
ՄիջազգայինԳերմանիայի առողջապահության նախարար Յենս Սպանը, որի ժողովրդականությունը համաճարակի ֆոնին բնակչության շրջանում աճել է, քննարկում է սեպտեմբերին Գերմանիայի կանցլերի պաշտոնում իր մրցակցելու հնարավորությունը, հայտնում է Bild- ը՝ վկայակոչելով աղբյուրներին: 2021-ի սեպտեմբերին Գերմանիայում տեղի կունենան Բունդեսթագի ընտրություններ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի մասնակցի այս պաշտոնի համար մրցակցությանը: Հունվարին տեղի կունենա Գերմանիայի պահպանողականների՝ Քրիստոնեադեմոկրատական միության (CDU) համագումարը, որի ընթացքում կընտրվի կուսակցության նոր ղեկավար։ Նա նաև կդառնա Գերմանիայի կանցլերի թեկնածու: ՔԴՄ-ի ղեկավարի պաշտոնի համար պաշտոնապես դիմել է երեք հոգի՝ Բիզնես լոբբիստ Ֆրիդրիխ Մերցը, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգի վարչապետ Արմին Լասխետը և Բունդեսթագի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Նորբերտ Ռոտգեն: Առողջապահության նախարարության ղեկավարը, ըստ Bild-ի և Spiegel-ի, վերջին շաբաթների ընթացքում կուսակցության ներկայացուցիչների հետ ակտիվորեն քննարկում է իր քաղաքական շանսերը:
Ավելի վաղ Bild-ի և Kantar Center-ի հարցումը, որը հրապարակվել էր դեկտեմբերի վերջին, ցույց է տվել, որ հարցվածների ավելի քան 52 %֊ն ասել է, որ կցանկանար՝ 2021 թվականին Սպանը «հնարավորինս մեծ ազդեցություն ունենա քաղաքականության մեջ»: Միևնույն ժամանակ, Առողջապահության նախարարության ղեկավարը ժողովրդականությամբ շրջանցել է Անգելա Մերկելին, որը հավաքել էր 51% ձայն: Հարցմանը մասնակցել է 505 մարդ: