SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 200 մլրդ դոլարը: Այս մասին վկայում են Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշային տվյալները, հաղորդում է ՌԲԿ-ը:
Վարկանիշի տվյալների համաձայն՝ ամերիկացի ձեռնարկատիրոջ կարողությունը գերազանցել է 14,5 մլրդ դոլարը: Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Amazon.com հիմնադիր եւ ղեկավար, Blue Origin օդատիեզերական ընկերության հիմնադիր եւ սեփականատեր, ինչպես նաեւ The Washington Post տպագրատան սեփականատեր Ջեֆ Բեզոսը, ում կարողությունն աճել է 1,09 մլրդ դոլարով եւ հասել ընդհանուր առմամբ 186 մլրդ դոլարի:
Երրորդ հորիզոնականում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ում կարողությունն աճել է 225 մլն դոլարով: Այժմ նրա կարողությունը գնահատվում է 134 մլրդ դոլար:
Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Louis Vuitton Moët Hennessy ընկերության նախագահ Բերնար Առնոն, ում կարողությունն աճել 3,03 մլրդ դոլարով եւ կազմում է 117 մլրդ դոլար:
5-յակը եզրափակում է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ով կորցրել է 430 մլն դոլար: Այժմ նրա կարողությունը գնահատվում 101 մլրդ դոլար: