Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանի տարածքով․ Ալիև
ՄիջազգայինՀայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի հետ ՝ Ադրբեջանի տարածքով, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Ավելի քան 30 տարի անց Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության միջոցով կապ կունենա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհով ելք կունենա դեպի Ռուսաստան, Իրան», – ասել է Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է նաև, որ Ադրբեջանը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջոցով ելք կունենա Թուրքիա: