Եկատերինբուրգում բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով 8 մարդ է մահացել
ՄիջազգայինՌուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 8 մարդ է մահացել, հաղորդում է ТАСС-ը:
Հաղորվում է, որ փրկարարները բնակելի շենքից 90 մարդու են տարհանել, որոնց թվում՝ 9 երեխա:
Շենքից տարհանված բնակիչները պատմել են, որ հանկարծակի արթնացել են ուժեղ ծխից, իսկ հրդեհը բռնկվել է երկրորդ հարկում գտնվող ու շուրջ 30 քառ. մետր մակերեսով բնակարանում:
Հրդեհի հնարավոր պատճառների մասին տեղեկատվություն դեռ չի հաղորդվում: