Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ» «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»


Աշխատանքային հարցազրույցների ընթացքում թույլ տրվող հինգ հիմնական սխալները

Woman.ru-ն նշել է հինգ հիմնական սխալները, որոնք թույլ են տալիս մարդիկ՝ աշխատանքային հարցազրույցների ժամանակ: Ստորև ներկայացնում ենք դրանք:

  1. Ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին

Հարցազրույցի գնալիս հաստիքին համապատասխան հագուստ կրեք, որը վառ գույներով չի առանձնանա: Ուշադրություն դարձրեք նաև կոկիկությանը. էժան, արդուկված հագուստը գերադասելի է թանկարժեք, բայց վատ վիճակում գտնվող հագուստից: Հագուստը և կոշիկը պետք է մաքուր լինեն: Դիմահարդարումը չպետք է շատ վառ լինի, մի՛ մոռացեք նաև օծանելիքի չափավոր օգտագործման մասին:

  1. Հետևեք էթիկայի կանոններին

Հարցազրույցից առաջ անջատեք հեռախոսը: Զրույցի ընթացքում մի՛ ընդհատեք խոսողին, եղեք հարգալից: Անպայման մտապահեք և ճիշտ արտաբերեք զրուցակցի անունը և ընկերության անվանումը:

Կոպիտ սխալներից մեկը մաստակ ծամելն է: Խորհուրդ չի տրվում աջակցության խմբով գնալ հարցազրույցի:

Անմիջականությունը լավ է, բայց հիշեք, որ հանդիպումը պաշտոնական բնույթ է կրում:

  1. Մի՛ ստեք Ձեր հմտությունների և կարողությունների մասին

Եթե Ձեր հմտությունների և կարողությունների մասին ստեք, հնարավոր է, որ չկարողանաք ապացուցել դրանց առկայությունը: Այդ դեպքում Դուք ոչ միայն չեք ընդունվի աշխատանքի, այլև ստելու պատճառով ամոթի այրող զգացում կունենաք:

Շատերը նշում են այնպիսի հմտություններ, որոնք իրենց մոտ բացակայում են՝ համոզված լինելով, որ աշխատանքի ընթացքում ձեռք կբերեն դրանք: Այդ դեպքում ավելի լավ է անկեղծորեն ասել, որ տվյալ հմտությունը չունեք, բայց արագ ձեռք կբերեք:

  1. Մի՛ բողոքեք նախկին ղեկավարից

Հարցազրույցի ընթացքում գնահատում են ոչ միայն Ձեր հմտությունները, այլև նախկին աշխատանքային փորձը: Եթե նախորդ աշխատանքային փորձի մասին պատմելիս բողոքեք Ձեր նախկին ղեկավարից և (կամ) նշեք, որ ամեն ինչ ինքներդ եք արել, և որ նա մասնագետ չէր, ապա պոտենցիալ գործատուն կարող է կարծել, որ իր մասին նույնպես նման կերպով կարտահայտվեք:

Ձեր փորձից անկախ՝ կենտրոնացեք դրական կողմերի վրա, խոսեք Ձեր ձեռքբերումներից. Նշեք, որ շնորհակալ եք նախկին գործընկերներին՝ ձեռք բերված փորձի և հմտությունների համար:

  1. Ընկերության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեք

Պարզելուց հետո՝ արդյո՞ք Դուք պետք եք ընկերությանը, գործատուն փորձում է պարզել՝ արդյո՞ք Ձեզ պետք է ընկերությունը: Եթե ընկերության նկատմամբ թույլ հետաքրքրվածություն ցուցաբերեք, Ձեզ, հավանաբար, կմերժեն, քանի որ ցանկանում են, որ թափուր տեղը երկար ժամանակով զբաղեցվի: Կարող եք նշել՝ ինչ կարող եք տալ ընկերությանը, ինչու եք որոշել գնալ հարցազրույցի և այլն:

Նախապես պատրաստեք նաև Ձեր հարցերը: Դրանք պետք է վերաբերվեն ոչ միայն աշխատավարձին և արձակուրդին, այլև Ձեր ապագա պարտականություններին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Ավելին...

«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար