Սա վհուկների որս է, բայց բռնությունների շարունակություն չեմ ուզում. Թրամփը՝ իր նկատմամբ իմպիչմենթի գործընթացի մասին
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր դեմ սկսված իմպիչմենթի գործընթացն անվանել է «մեծագույն վհուկների որսի շարունակություն» և ասել, որ չի ցանկանում նախագահական ընտրությունների ամփոփման հետ կապված հետագայում բռնությունների շարունակություն: Այս մասին հայտնում է Meduza-ն՝ հղում տալով CNN-ին:
«Իմպիչմենթը սարսափելի զայրույթ է առաջացնում: Բայց ես բռնություն չեմ ուզում», - լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը:
Կապիտոլիումի մոտ տեղի ունեցած անկարգությունների հետևանքների մասին Reuters-ի հրապարակման մեջ նշվում է, որ Թրամփին հարց է տրվել այն մասին, թե արդյոք վերջինս պատասխանատվություն զգում է կատարվածի համար: Թրամփը պատասխանել է, որ 2021-ի հունվարի 6-ին իր ասած բառերը «միանգամայն տեղին» էին: Գործակալությունը հեռացրել է այս գրառումը հրապարակումից մոտավորապես տասը րոպե անց:
Bloomberg-ը վկայակոչում է Թրամփի նույն խոսքերը ՝ պնդելով, որ նա այդպիսով «հերքեց տեղի ունեցածի նկատմամբ իր պատասխանատվությունը»: