Կառավարության այսօրվա նիստում նոր նշանակում է արվելու
ՀասարակությունԱրդարադատության նախարարի խորհրդական Գոռ Բակլաչյանը կնշանակվի Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ:
Այս մասին որոշումը ներառված է կառավարության հունվարի 14-ի նիստի օրակարգում:
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի խորհրդական Գոռ Բակլաչյանին»,- ասված է որոշման մեջ: