Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Նունե Մանուկյան․ «Այս տարվա «Ռոլան» կինոփառատոնը նվիրված է հայ երեխաներին»

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային կինոփառատոնը պիտի անցկացվեր 2020թ․-ի նոյեմբերին, սակայն, հասկանալի պատճառներով, հետաձգվեց և տեղի կունենա 2021թ․-ի հունվարի 11-ից 20-ը՝ առցանց ձևաչափով։ Փառատոնային ծրագիրն այս տարի ևս, չնայած նոր ձևաչափին, հագեցված է դիտարժան ու բազմաոճ ֆիլմերի ցուցադրություններով, վեբինարներով, ցուցահանդեսներով և այլ միջոցառումներով, որոնց կարելի է հետևել փառատոնի պաշտոնական կայքի (http://rolanbf.com/), փառատոնի ֆեյսբուքյան (https://www.facebook.com/ROLANIFF) և յութուբյան (https://www.youtube.com/channel/UCIIlgpra6rrgGI0arZ_G5LQ) պաշտոնական էջերի միջոցով։ Փառատոնի բացումը կկայանա հունվարի 11-ին, ժամը 18․00-ին։ «Ռոլանի» նախապատրաստական աշխատանքների, 2020թ․-ի փորձությունների և փառատոնի հետագա գործունեության մասին զրուցել ենք «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, «Ռոլան» կինոփառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի հետ։ 

 

-2020թ․-ը հայերիս համար ծանր ու ճակատագրական տարի էր՝ համավարակ, պատերազմ, զոհեր ու վիրավորներ, կորուստներ, տնտեսական ճգնաժամ․․․ Այս իրավիճակում, երբ հանրությունը կենտրոնացած է բոլորովին այլ խնդիրների ուղղությամբ, «Ռոլանի» կազմակերպիչները, այդուհանդերձ, կամքի ուժ գտան՝ անցկացնելու ամենամյա փառատոնը, որն անհրաժեշտ էր նախևառաջ մեր երեխաներին։ Ի՞նչ աշխատանքներ կատարեցիք անցյալ տարվա ընթացքում, և ինչո՞վ է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային կինոփառատոնը տարբերվում նախկինում ձեր կողմից անցկացված փառատոներից։ 

 

-Մեր հոբելյանական՝ 15-րդ փառատոնի ավարտից անմիջապես հետո մենք եռանդով ձեռնամուխ եղանք 16-րդի կազմակերպման աշխատանքներին։ Փառատոնը, ինչպես ամեն տարի, ծրագրվում էր անցկացնել նոյեմբերին՝ մեր մշտական գործընկերների՝ «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում «Գյոթե» կենտրոնի աջակցությամբ։ Անցյալ տարվա մարտին, երբ բոլորի ուշադրության կենտրոնում կորոնավիրուսի համավարակն էր, փառատոնի ձևաչափն ու թեմատիկ ուղղվածությունն էլ, ըստ այդմ, փոփոխվեցին՝ համապատասխանեցվելով նոր իրավիճակին։ «Մենք կհաղթահարենք COVID-19» դարձնելով փառատոնի նոր նշանաբանը՝ մենք սկսեցինք ընդունել մրցութային ֆիլմերի հայտերը և, հունիս-հուլիս ամիսներից սկսած, այցելել մարզեր, քանի որ մեր վերջին 5 տարվա գործունեության հիմքում եղել է ապակենտրոնացումը, փառատոնի սահմանները Երևանից դուրս ընդլայնելը և միջմարզային ակտիվ կապեր ստեղծելը, որպեսզի մարզերի դպրոցականները ևս հնարավորություն ունենան ներգրավվելու մեր ծրագրերում։ Ի դեպ, փառատոնի անցկացման առցանց ձևաչափն ինքնին հեշտ կազմակերպվող գործընթաց չէ, որովհետև, ի թիվս այլ խնդիրների, ստիպված ես լինում պրոդյուսերական ընկերությունների հետ հարթել ու համաձայնեցնել նաև ֆիլմերի ցուցադրության հետ կապված խնդիրը․ ոմանք պահանջում էին, որ ֆիլմերն անպայման ցուցադրվեն կա՛մ կինոթատրոններում՝ լայն հանրության համար, կա՛մ ցուցադրվեն միայն ժյուրիի անդամների համար։ Ի վերջո, մենք կարողացանք բանակցել ու պայմանավորվել խնդրահարույց հարցերի շուրջ։ Փառատոնը ստացավ 180 ֆիլմի հայտ՝ 29 երկրից, և փառատոնային ծրագրում ընդգրկվեցին 62 ֆիլմեր՝ 15 երկրից, այդ ֆիլմերից 46-ը հնարավորություն ունեցանք առցանց ցուցադրելու։ Աշխատանքների կազմակերպման այս փուլում էինք, երբ սկսվեց պատերազմը։ Տեղի ունեցավ ամենասարսափելին, որի համեմատ անկարևոր դարձավ ամեն ինչ՝ համավարակը, մեր ծրագրերը, մեր խնդիրներն ու հույզերը։ Այս արհավիրքը մեզ նետեց մի բոլորովին այլ իրականություն, և ընդմիշտ փակվեց վարագույրը դեպի անցյալ։ Սկզբում մենք մտածում էինք փառատոնն առհասարակ չանցկացնելու մասին, սակայն հետո որոշեցինք հետագձել այն և անցկացնել 2021-ի սկզբին՝ ևս մեկ անգամ փոփոխելով փառատոնային ծրագրի ուղղվածությունը և ներառելով պատերազմի թեման։

Նոյեմբերի 10-ից հետո մեզ հույս էր պետք, պետք էր գեթ մեկ խթան, որը մեզ կվերադարձներ գործելու ունակությունը՝ գոնե հանուն մեր երեխաների, ում համար էլ, ի վերջո, ապրում ու աշխատում ենք։ Այս փառատոնը նվիրված է բոլոր հայ մանուկներին, մենք հնարավորինս փորձել ենք աշխարհին ու իրադարձություններին նայել նրանց աչքերով, ու, թերևս, հենց դա կարող է այս իրավիճակում սպեղանի դառնալ մեծահասակներիս համար։ Իհարկե, մինչ փառատոնի անցկացումը խորհրդակցեցինք դպրոցների ու բուհերի ղեկավարության, ուսուցչադասախոսական կազմի, ծնողների հետ։ Նրանք ևս փաստեցին, որ գերլարված, հաճախ նաև՝ սթրեսային հոգեվիճակում հայտնված մանուկների ու պատանիների համար դրական ազդեցություն կունենա փառատոնային ցուցադրություններին ու միջոցառումներին հետևելը։ Նրանք պիտի զգան, որ կյանքը կանգ չի առել, կյանքը շարունակվում է, պիտի հավատան, որ իրենք հաղթանակներով լի ապագա են ունենալու։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ նրանք մեծանան ոչ թե պարտվողի, այլ հաղթողի հոգեբանությամբ, լինեն իրենց երկրի տերն ու պատասխանատու քաղաքացին։ Մենք պիտի ճիշտ ուղղությամբ առաջնորդենք նրանց, որպեսզի ձևավորենք հայրենասեր, բարոյական արժեքներով ապրող սերունդ։ Հատկապես այս աղետալի պատերազմից հետո մեր անելիքը շատ է։    

 

-«Ռոլան» կինոփառատոնն ի սկզբանե առանձնացել է իր բազմակողմանի ուղղվածությամբ՝ իրականացնելով ոչ միայն մշակութային, այլ սոցիալական, առողջապահական, կրթական և այլ ծրագրեր։ Հաշվի առնելով այժմյան իրավիճակը՝ այդ ծրագրերի անհրաժեշտությունն ավելի է մեծացել։ Ի՞նչ մտադրություններ ունեք այդ կապակցությամբ։

 

-Իհարկե, շարունակելու ենք համագործակցել այն բոլոր կազմակերպությունների հետ, որոնք տարիներ ի վեր եղել են մեր գործընկերը փառատոնի տարատեսակ ծրագրերն իրագործելիս։ Կցանկանայի հիշատակել հատկապես Գավառի մանկատունը, որի սաները միշտ ակտիվորեն մասնակցել են փառատոնային ծրագրին՝ որպես մրցութային ժյուրիի անդամներ։ Թե՛ սոցիալական, թե՛ առողջապահական ծրագրերին անպայման անդրադառնալու ենք փառատոնի ավարտից հետո, երբ հանգամանորեն կվերլուծենք, թե որոնք են առաջնահերթությունները, և թե ինչին կարող ենք ծառայեցնել մեր երկարամյա փորձն ու կապերը՝ ավելի նպատակային ու արդյունավետ գործելու համար։ Ինչպես գիտեք, «Ռոլան Բիկով» հիմնադրամը, Հայաստանի պաշտպանության նախարարության հետ համատեղ, 2013-ից կինոփառատոնի ծրագրում ներառել է «Պատիվ ունեմ» անվանակարգը՝ տարբեր զորամասերի զինծառայողների մասնակցությամբ։ Մենք ծրագրում ենք օգնության կարիք ունեցող զինվորներին ևս ներառել մեր սոցիալական ու առողջապահական ծրագրերում։ «Ռոլանի» կազմակերպիչները ոչ մի պահ չեն մոռանում, որ մեր զինծառայող տղաները, պատերազմի մասնակից մեր հերոսներն ընդամենը մի քանի տարի առաջ այս փառատոնի հանդիսատեսի շարքում էին։ 

 

-«Ռոլան» կինոփառատոնը տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ փառատոնի ծրագրերում ներառելով ավելի ու ավելի մեծ թվով երկրներ։ Առաջիկայում նախատեսվո՞ւմ է շարունակել այս գործընթացը, և ե՞րբ եք ծրագրում անցկացնել 17-րդ «Ռոլանը»։ 

 

-Մեր հաջորդ կինոփառատոնը, եթե անկանխատեսելի իրադարձություններ ու իրավիճակներ չլինեն, ծրագրում ենք անցկացնել 2021-ի նոյեմբերին։ Ինչ վերաբերում է ընթացիկ կինոփառատոնին, ապա այս անգամ ցուցահանդեսներին հատկացրել ենք ավելի մեծ տեղ, քան նախկինում էր։ Արդեն չորս տարի համագործակցելով «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի հետ՝ «Ռոլանն» այս տարի, հիմնադրամի աջակցությամբ, իրականացրեց «Վիշեգրադ+Հայաստան և Արևելյան Գործընկերության երկրներ. ընդլայնելով միջմշակութային երկխոսությունը COVID-19-ի պայմաններում» հատուկ ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել են ֆիլմերի առցանց ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ։ Ցուցադրվելու են Վիշեգրադյան երկրներից՝ Չեխիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Լեհաստանից մեզ ուղարկված ֆիլմեր, երևանյան մի շարք կրթօջախներում արտերկրի ճանաչված մասնագետների կողմից անցկացվելու են վեբինարներ ու վարպետության դասեր, իսկ «Միասին կհաղթահարենք COVID-19» և «Վիշեգրադի երկրները երեխաների աչքերով» ցուցահանդես-մրցույթներում ներկայացված բոլոր աշխատանքները հասանելի կլինեն փառատոնի առցանց հարթակում: Ցուցահանդես-մրցույթների միջազգային ժյուրին կընտրի լավագույն աշխատանքները, որոնց հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով ու մասնակցության վկայականներով: 16-րդ «Ռոլանը» կազմակերպելիս պահպանել ենք մեր ավանդական անվանակարգերը, սակայն փառատոնի հատուկ ծրագրերը մշտապես փոփոխվում ու հարստացվում են, ինչի շնորհիվ մեր անցկացրած փառատոներից ոչ մեկը նման չէ նախորդին, ամեն մեկը յուրահատուկ է։ Ուզում եմ վստահեցնել, որ «Ռոլանը», ինչպես մինչև հիմա, այնպես էլ ապագայում, փորձելու է չկորցնել ժամանակի զարկերակը և համաքայլ ընթանալ մերօրյա իրականությանն ու առկա մարտահրավերներին։ Մեր գործունեության բոլոր նորամուծությունների ու փոփոխությունների հիմքում կլինի նոր կապերի, նոր երկխոսությունների հաստատումը, ինչը անպայման կարտացոլվի փառատոնի հատուկ ծրագրերում։ 

 

զրուցեց Անուշ Բաբայանը

«Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան