Երևանի Կենտրոն վարչական շրջանում ձնամաքրման աշխատանքներ չեն իրականացվում (տեսանյութ)
TVԱյսօր տեղացող առատ ձյունը նոր գլխացավանք է ստեղծել ինչպես մայրաքաղաքի կիսասառած փողոցներով երթեւեկող քաղաքացիների, այնպես էլ քաղաքային իշխանությունների համար, գրում է ArmLur.am–ը:
Երեւանի քաղաքապետարանը ինչպես նախորդ դեպքերում, այնպես էլ հիմա փորձում է քաղաքացիներին համոզել, որ մայրաքաղաքում տեղացող առատ ձյունը մաքրվում է: Բայց ArmLur.am-ը շրջայցի ընթացքում պարզեց, որ Կենտրոն վարչական շրջանի բակային տարածքներում, մայթերին ձնամաքրման աշխատանքներ ընդհանրապես չեն իրականացվում:
Կայքը նշում է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւությաբանության եւ մոնիթորինգի կենտրոնն արդեն երկու օր է, ինչ տեղեկացնում է հանրապետությունում սպասվող եղանակային կտրուկ փոփոխությունների մասին: Սակայն կենտրոնի հայտարարություններից հետո Երեւանի քաղաքապետարանն ամեն անգամ անակնկալի է գալիս եւ անհարմար վիճակում թողնում քաղաքացուն:
Մանրամասները՝ տեսանյութում։