Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ» Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ» Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ» «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ» «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»

Որ դեպքում Շուշին կրկին մերը կլինի

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, ով մայիսի 8-ին մարտի 1-ի դատավարությանը հայտարարեց, որ որևէ մեկը Շուշիի ազատագրման համար այստեղ նստած չի, այսօր հունից ելավ իրեն «Շուշին հանձնող» կոչելուց հետո։

Վստահ եմ, որ Գևորգ Բաղդասարյանը լավ հասկանում է, որ որևէ մեկը իրեն ուղիղ մտքով Շուշին հանձնող չի դիտարկում, քանի որ թե ուղիղ կատարողներն են հայտնի, թե պրոցեսները, որոնք հանգեցրեցին դրան։  Բայց նաև շատ լավ գիտակցում է, որ սատարելով այն իշխանությանը, որը հանձնեց Շուշին և Հադրութը, նրանց հետ հավասար կիսում է մեղքը։ Շատ լավ հասկանում է, որ երկուսուկես տարի Շուշին հանձնողների հրահանգով Շուշին ազատագրող գեներալների և Արցախի նախագահի մեղադրանքը պաշտպանելով, նպաստում էր Շուշիի հանձնմանը։

Իհարկե, այսօր Գևորգ Բաղդասարյանը չի ուզում, որ իրեն դասեն Շուշին հանձնողների շարքին։ Ոչ ոք դա չի ուզում, բայց Փաշինյանի հրահանգները կատարող դատախազը պետք է գիտակցի, որ անմասն չէ այդ հրեշավոր պլանից։ Գիտակցաբար, թե՝ ոչ, դա արդեն կարևոր չէ։ Բայց նա ունի ընտրություն և հենց իր ձեռքում է չհամարվել «Շուշին հանձնող»։ Որքան էլ դատախազը հերքի, միևնույն է՝ նա կատարել և շարունակում է կատարել պատերազմ հրահրած, Շուշին և Հադրութը հանձնած, հինգ հազարից ավելի զոհի և տասնյակ հազարավոր վիրավորների համար մեղավորների հրահանգներն ու ցուցումները։

Կամ դու շարունակում ես նվիրված ծառայել երկիրդ խայտառակ պարտության հասցնողին և նրա հետ համապարտ կիսում ես պետականության կորստի ու զոհերի պատասխանատվությունը, կամ ի վերջո դադարում ես կամակատար լինելուց։ Վաղն արդեն որևէ հերքում կամ արդարացում արժեք չի ունենալու։ Իսկ այդ վաղը շատ արագ է գալու. ուղղակի զարմանում ես, թե ոմանք ինչպես չեն դա հասկանում։

Իսկ ինչ վերաբերում է Շուշիին, ապա այս քաղաքը իսկապես միստիկ բան ունի իր մեջ.

Դատվողները՝ Ռ.  Քոչարյանը, Ս. Օհանյանը, Յու. Խաչատուրովը ազատագրել են Շուշին, բայց Շուշիի հետ կապված երբեք թույլ չեն տվել պոռոտախոսություն և քայլեր, որոնք  անիմաստ լարվածության կբերեն։ Այս մարդիկ միշտ հասկացել են Շուշիի լրջությունը և Շուշիի միստիկան։ Նրանք, ովքեր Շուշիում գորգեր էին փռում ու «Քենդալ Ջեներ» ներշնչվում, նրանք ովքեր Շուշիում ցուցադրական երդմնակալություն  էին անում ու խմած պարում տեսախցիկների առաջ, հայտարարում Արցախի ԱԺ-ն Շուշի տեղափոխելու մասին՝  շատ հեշտ հանձնեցին քաղաքը ու կարծես թե՝ չեն էլ հասկանում արածի ողբերգականության ծավալը։

Եթե պատեհ առիթ լինի և  դատախազ Գևորգ Բաղդասարյանին հետաքրքրի, թե երբ Շուշին կրկին մերը կլինի, պետք է պարզ բացատրել՝ երբ ավելի լուրջ պետություն կլինենք ու դատախազները պատվերով  հերոսներ չեն դատի։

Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԻնչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ում