Իսկ որտե՞ղ են բնակվում վիրուսներն ու մանրէները. երբևէ մտածել՞ եք (լուսանկարներ)
Lifestyle
2. Դռան դիմացի գորգիկների 96%–ը պարունակում է կեղտոտ մանրէների հետքեր, որոնք տուն են մտնում կոշիկի միջոցով։
3. Համակարգչի սովորական մկնիկը 3 անգամ կեղտոտ է զուգարանակոնքից։
4. Մեր մաշկն ամեն օր կորցնում է ավելի քան 10 միլիոն բջիջ։ Դրանցից շատերը, ձեռքերի օգնությամբ տարածվում են շրջակա իրերի վրա, որոնց հետ մենք ամեն օր առնչվում ենք։ Պատկերացրեք, դուք ձեռք եք տալիս մի իրի, այնուհետև այդ ձեռքերը մտցնում եք ձեր բերանը. գործնականում դուք ուրիշի մաշկն եք համտեսում։
5. Շանսը, որ կվարակվեք գրիպով` դիպչելով սառնարանի ռետինե բռնակին, 86% է։
6. Ռեստորանի ճաշացանկը հեռու պահեք ափսեից. դրա վրայի մանրէները գոյատևում են մինչև 16 ժամ։ Պատկերացրեք, թե օրեկան, շաբաթական, ամսեկան քանի՜ հոգի է ձեռք տալիս այդ ճաշացանկին։
7. Գրասենյակային սեղանը, որի առջև դուք աշխատում եք, համարվում է մանրէների հավաքատեղի. ամեն 6 սմ/ք առկա է մինչև 20 հազար մանրէ։ Աշխատավայրում 400 անգամ ավելի շատ մանրէ կա, քա զուգարանում։ Հիմա կզարմանաք, թե ինչու՞ միշտ զուգարանն ավելի մաքուր է լինում, քան համակարգչի մկնիկը կամ աշխատասեղանը։ Բանը նրանում է, որ զուգարանը պարբերաբար մանրէազերծվում է, ի տարբերություն մյուս իրերի կամ հաստատությունների։
8. Ինչ վերաբերում է վիրուսների փոխանցմանը, ապա համբույրը ավելի անվտանգ է, քան ձեռքսեղմումը։
9. Միջին հաշվով բջջային հեռախոսը, ականջակալներն ու բարձրախոսը իրենց վրա պարունակում են 1400 մանրէ։
10. Հազի կամ փռշտոցի ժամանակ մանրէները կարող են տարածվել և վայրէջք կատարել մինչև 1 մետր շառավղով` տարբեր իրերի վրա, որտեղ էլ կարող են մնալ մինչև 3 օր։
11. Մանրէները, դրանք միաբջիջ օրգանիզմներ են, որոնք ի վիճակի են շատ արագ բազմանալու։ Մեկ մանրէն, 10 ժամվա ընթացքում կարող է բազմանալ և հասնել մեկ միլիարդի։ Մանրէները կարող են ապրել Երկիր մոլորակի բացառապես բոլոր վայրերում, ամեն տեսակի առարկաների վրա։ Նրանք սնվում են իրենց շրջապատող միջավայրից։ Երբեմն այդ միջավայրը հենց մարդն է հանդիսանում։ Նրանք բազմանում են ինչպես դրսում, այնպես է ներսում։ Ներսի բազմացման ժամանակ մենք ունենում ենք ցավեր կոկորդում, կարիես, ականջային ինֆեկցիա և այլն։
12. Վիրուսները, ի տարբերություն մանրէների, ավելի պարզ կառուցվածք ունեն, և նույնիսկ չեն համարվում կենդանի օրգանիզմներ։ Սակայն նրանք էլ, մանրէների պես, կլոնավորում են իրենց և շատ արագ բազմանում։ Վիրուսները կարող են գոյատևել միայն իրենց տիրոջ (մարդ, կենդանի) բջիջների հաշվին։ Վարակված բջիջը կորցնում է նորմալ գործելու կարողությունը, սկսում սինթեզավորել վիրուսային սպիտակուցներ և կլոնավորել իրեն վարակած վիրուսին։ Դրանից հետո վիրուսը ստիպում է տիրոջ բջիջին բաց թողնել իրուսային մասնիկներ, որպեսզի մյուս բջիջներն էլ վարակվեն, դրա շնորհիվ էլ սկսում է զարգանալ այս կամ այն հիվանդությունը։