Չի կարելի ժամանակ կորցնել. Բայդենն առաջին գրառումն է արել ԱՄՆ նախագահի Twitter-յան էջում
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն առաջին գրառումն է արել Twitter-ում ԱՄՆ նախագահի @POTUS էջից: Սոցիալական ցանցի պաշտոնական ներկայացուցիչ Նիկ Պաչիլիոն հաստատել է, որ Սպիտակ տան գերատեսչական էջերը փոխանցվել են նոր նախագահի վարչակազմին։
«Երբ խոսքը վերաբերում է ճգնաժամերի հաղթահարմանը, որոնց մենք բախվում ենք, չի կարելի ժամանակ կորցնել։ Ահա թե ինչու այսօր ես գնում եմ օվալաձև գրասենյակ, որպեսզի անմիջապես անցնեմ աշխատանքի՝ վճռական գործողություններ ձեռնարկելով և անհապաղ օգնություն ցուցաբերելով ամերիկյան ընտանիքներին»,– գրել է Բայդենը։