Մահացած են գտել Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ․ Lurer.com
ՀասարակությունԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով, հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը, Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում մեքենայում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակից Արթուր Ապրեսյանին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ։
ԼՈւՐԵՐ.com-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նախնական վարկածով Արթուր Ապրեսյանն ինքնասպան է եղել։ Գործը քննչական կոմիտեում է։ Դեպքի մանրամասները ճշտվում են։
Լուսանկարում՝ ձախից Արթուր Ապրեսյանն է։