Հայտնի է Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի օրը
ՄիջազգայինԻրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը Հայաստան կայցելի հունվարի 27-ին: Այս մասին «Սպուտնիկ» Արմենիային ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը Երևանում բանակցություններ կվարի երկրի բարձրագույն ղեկավարության հետ:
Ենթադրվում է, որ բանակցությունների առանցքային թեման կլինի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: