Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ 1 միլիոն մարդ է պատվաստվել
ՄիջազգայինՄեկ միլիոն ֆրանսիացիներ արդեն պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«1 միլիոն ֆրանսիացի պատվաստվել է»,- կարճ գրառում է արել նա Twitter-ում՝ կցելով ձեռագիր շնորհակալությամբ երկտողի լուսանկար բոլորին, ովքեր օգնել են կազմակերպել եւ անցկացնել պատվաստումների արշավը:
Ֆրանսիայում դեկտեմբերի 27-ին սկսվել է բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստելու արշավը: Նախ, պետք է պատվաստվեն ծերանոցների բնակիչները եւ բժիշկները, ովքեր վարակման մեծ ռիսկի են ենթարկված: Մինչ օրս ծրագիրն ընդգրկել է երկրի 75 տարեկանից բարձր բոլոր բնակիչներին, ինչպես նաեւ ծանր հիվանդություններ ունեցող մարդկանց: Հունվարին, իշխանությունների հաշվարկների համաձայն, պետք է պատվաստվի երկրի մոտ 1 միլիոն բնակիչ, իսկ փետրվարի վերջին՝ ընդհանուր առմամբ 2,5 միլիոն մարդ: