Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով


ԱՍԱԼԱ-ն հայտարարություն է տարածել

Հասարակություն

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայ ժողովրդի ներկայիս դիմագրաված դժնդակ եւ օրհասական պայմանները, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադրման 46-ամյակը հպարտ վերհիշումնրից եւ հերոսական վկայակոչումներից

հարկադրաբար տեղափոխում են լրջագույն տագնապների, անձկագին մտորումների եւ ստեղծված իրավիճակից արժանապատիվ ելքեր որոնելու հարթություն:

Թուրք-ազերիական թշնամական ճամբարի կողմից Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների դեմ շղթայազերծված վերջին պատերազմում հայոց պետականության պարտությունը, ամենավերջին օղակը եւ տրամաբանական ավարտն էր ընկրկումների ու ձախողումների շղթայի, որը սկիզբ առավ Հայաստանի Հանրապետության վերանկախացումով եւ շարունակվում է առ այսօր:

Չարհամարհելով վերջին պատերազմի անբարենպաստ արդյունքի ձեւավորման մեջ ժամանակակից սպառազինությունների ծանրակշիռ դերակատարությունը,

այդուհանդերձ անվարան կարելի է պնդել, որ մենք պատերազմում նախապես էինք պարտվել:

Պարտվել էինք, որովհետեւ երեսուն տարի շարունակ տապալեցինք կրթությունը, ոտնահարեցինք գիտությունը, խաթարեցինք մշակույթը, աղավաղեցինք արժեքները, թալանեցինք ազգային հարստությունը, եւ ամենակարեւորը՝ արհամարհեցինք ու նվաստացրինք մարդուն՝ ՀԱՅ ՄԱՐԴՈՒՆ, արժանապատիվ, ամուր եւ կենսունակ հասարակության ու պետության կերտման ամենառաջնային բջիջը:

Մինչդեռ դասագրքային ճշմարտություն է այն, որ նվաստացված ու արհամարհված անհատների հանրագումարը չի վերաճի ԱԶԳԻ, լավագույն դեպքում կդառնա անդիմագիծ ու անողնաշար խառնամբոխ, հետեւաբար՝ ձեռնածության եւ ներքին ու արտաքին չարկամ ուժերի կողմից տարաբնույթ օգտագործման հեշտորեն ենթարկվող անկամ հավաքականություն:

Հարյուրամյակներ հետո, Արցախյան առաջին հերոսամարտով ազատագրված մեր պատմական հայրենիքի մի հատվածը, շուրջ երկուսուկես տասնամյակ հետո անփառունակ կորցրինք՝ ո՛չ այն պատճառով, որ հավատացինք «ո՛չ մի թիզ հող» սկզբունքին, այլ՝ չկիրառեցինք «ո՛չ մի կոպեկ թալան», «ո՛չ մի նվաստացված մարդ», «ո՛չ մի անտեսված արժեք», «ո՛չ ոք՝ օրենքից վեր» եւ պետականակերտման համար «ո՛չ մի կորցրած պահ ու առիթ» սկզբունքները:

Առկա իրավիճակը, անտարակույս, փաստում է, որ տվյալ պատմաքաղաքական փուլում Հայաստանի Հանրապետության ղեկավարումը ստանձնած վարչախումբը՝ պատերազմի արդյունքի ձեւավորման մեջ իր ունեցած ահռելի պատասխանատվությանը զուգահեռ, փաստացի հիմքերի վրա պետք է ստանա իրավաքաղաքական գնահատական, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ համաբովանդակ ու բազմաբնույթ անվտանգության

համակարգերի ապահովման իր առաքելությունն ու գործառույթները, որ պետական կենսագործման իմաստավորումն է, գործնականորեն զիջել եւ փոխանցել է օտար ուժի հայեցողությանն ու տնօրինմանը:

Միջազգային առումով եւ տարածաշրջանային մակարդակով Հայաստանի Հանրապետության հեղինակության եւ դերակատարության համար այս վարկաբեկիչ իրողությունը մեր պետականությունը նվաստացնող հանգամանք է, անկախ այն իրողությունից, որ այդ օտար ուժը, թեկուզ տարակուսանքով, հաճախ ռազմավարական դաշնակից է անվանվում:

Վերոնշյալ դատողության համար հիմք է ծառայում այն իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ փաստացի հրաժարվել է Արցախի Հանրապետության եւ նրա բնակչության անվտանգության երաշխավորի իր ստանձնած հանձնառությունից ու պարտավորությունից, եւ հանցավոր անգործություն է դրսեւորում Հայաստանի միջազգայնորեն ճանչցված սահմանների անձեռնմխելիությունն ու հուսալի պաշտպանությունը ապահովելու հացում:

Տվյալ պարագայում, Հայաստանի Հանրապետությունն ինքնակամ, թէ հարկադրուած հրաժարվում կամ դադարեցնում է համահայկական իղձերի, նպատակների եւ շահերի արտահայտիչը եւ պաշտպանը հանդիսանալու իր առաքելությունն ու պարտավորությունը՝ համահայկական իրականության մեջ առաջացնելով նոր իրողութիւններ, որոնք, ըստ ամենայնի, պետք է հաշվի առնվեն:

Հատկապես, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանական եւ իշխանամերձ շրջանակների կողմից քարոզվում ու շեշտադրվում են գաղափարախոսական եւ տնտեսական քաղաքականության բանաձեւեր, որոնք մեղմ որակումով, հակադրվում են համահայկական շահերի ու նպատակների պաշտպանության եւ հետապնդման հայեցակարգի հիմնադրույթներին:

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը, Հայաստանի վերանկախացման հետ, կարեւորելով պետականակերտման, ազգային ու պետական անվտանգության ապահովման եւ պետության հզորացման գործընթացի անխափան եւ անվտանգ իրականացման առաջնահերթ  անհրաժեշտությունը նաեւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դերակատարության անփոխարինելիությունը համահայկական շահերի պաշտպանության եւ առաջ մղման գործում, ընդառաջելով իրեն հասցեագրված պաշտոնական դիմումներին, համաձայնեց «մարտավարական դադար» տալ ազգային – ազատագրական զինյալ պայքարի իր գործունեությանը:

ՀԱՀԳԲ հույս ունեցավ, որ հզոր Հայաստանն, իր ամուր պետականությամբ, համահայկական շահերի պաշտպանության հիմնական եւ անփոխարինելի կռվանն ու գրավականը պիտի հանդիսանա:

Ըստ այդմ, իրերի ներկա դրությամբ, արձանագրելով Հայաստանի Հանրապետության ինքնուրույն դերակատարության կրճատումը եւ ինքնիշխանության սահմանափակումը, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը կոչված է վերանայման ենթարկելու «մարտավարական դադար»-ի իր որդեգրած վարքագիծը, մշակելով աշխարհաքաղաքական եւ ուժերի հարաբերակցության ներկա իրողութուններից բխող ողջամիտ գործունեության մի նոր մարտավարություն, որը համահունչ եւ համարժեք պիտի լինի պատմականորեն համահայկական շահերի պաշտպանի իրեն ամրագրված առաքելությանը:

Այս ուղերձն ուղղված է ի գիտություն՝ մասնավորապես նախ այսպես կոչված դաշնակիցներին եւ բարեկամներին, ապա թշնամիներին:

Հարգանք, խոնարհում եւ հավերժ փառք՝ Արցախյան պատերազմի եւ ազատամարտի մեր բյուրավոր նահատակներին:

Ազատություն բոլոր գերեվարված հայորդիներին:

Մխիթարություն եւ սփոփանք նահատակների ընտանիքներին եւ հարազատներին:

Կեցցեն՛ Հայաստանի եւ Արցախի ինքնիշխան Հանրապետությունները:

Կեցցե՛ ազգային – ազատագրական նորագույն զինյալ պայքարը:

Կեցցե՛ Ամբողջական Հայաստանը:

Հաղթանակը մերն է:

20 հունվար 2021

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ

Բովանդակ Հայաստանի Քաղաքական Ղեկավարություն»:

Ավելին...

«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում