Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»


«Եթե լուրջ քայլեր չարվեն, ապրիլից թոշակների, աշխատավարձերի, նպաստների վճարման խնդիրներ կլինեն». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպիսի՞ն կլինի 2021-ը Հայաստանի տնտեսության համար, և արդյո՞ք իշխանություններին կհաջողվի չեզոքացնել սպասվող տնտեսական ցնցումներն ու հնարավորինս մեղմել պետական բյուջեի դեֆիցիտը: Այս և այլ հարցերի մասին է «Փաստ» օրաթերթի զրույցը «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան ելնելով ներկա իրավիճակից՝ Ձեր կարծիքով, տնտեսական առումով ինչպիսի՞ն կլինի 2021 թվականը, ի՞նչ ազդեցություն կունենա ճգնաժամը պետական բյուջեի վրա:

-2021թ.-ի տնտեսական կանխատեսումները բացասական են, իսկ այդպիսի կանխատեսումների պատճառները՝ շատ։ Անշուշտ տնտեսական անկման հետևանքները անմիջապես իրենց ազդեցությունն են թողնելու պետական բյուջեի եկամուտների վրա։ Եկեք հաշվի առնենք, որ պետական բյուջեի հիմնական եկամուտները՝ մոտ 95 %-ը, կազմում են հարկերից հավաքագրվող գումարները, որի մեջ ԱԱՀ-ի տեսակարար կշիռը կազմում է մոտավորապես 40 %, շահութահարկի գծով՝ մոտ 7 %, եկամտային հարկի մասով՝ մոտ 28 %, ակցիզային հարկի մասով՝ մոտ 11 %, և այլն։ Ինչպես նկատեցինք, պետական բյուջեի եկամուտները մուտքագրվում են մի քանի խողովակներով, որտեղ ամենամեծ տեսակարար կշիռն ունի ԱԱՀ-ն։ ԱԱՀ – ն գոյանում է ՀՀ տարածքում ապրանքների վաճառքից, ծառայությունների մատուցումից, աշխատանքների կատարումից։

Հաշվի առնելով, որ մարդկանց տնօրինվող եկամուտները էականորեն կրճատվել են, որոնք գոյանում էին հիմնականում աշխատավարձից, տուրիզմի ոլորտում ներգրավվածությունից, տրանսվերտներից, ապա միանշանակորեն կարող ենք փաստել, որ բնակչության տնօրինվող եկամուտների կրճատումը հանգեցնելու է սպառման ծավալների էական կրճատման, ինչը նշանակում է պետական բյուջե մուտքագրվող ԱԱՀ-ի խողովակի հոսքը էական կրճատվելու է: Երկրորդ կարևորագույն խնդիրը շահութահարկի հավաքագրումն է, որը գոյանում է բիզնեսում առաջացած շահույթներից: Ներկա պայմաններում քաջ գիտակցում ենք, որ 2020-ի ընթացքում բիզնեսի գերակշիռ մասը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, չի գործել և շահույթ չի ստացել, քանի որ անցյալ տարին անցավ տոտալ լոքդաունի, պատերազմական իրավիճակի և հասարակության տրամադրությունների անկման պայմաններում:

Այս ամենից բացի, նվազել են նաև արտահանումները: Արդյունքում՝ շահութահարկ ևս գրեթե չի գոյացել: Բացի այդ, շահութահարկը մուտք է արվում պետական բյուջե մինչև հաջորդ տարվա ապրիլ ամիսը: Այսինքն 2021թ.-ին մուտք կլինի 2020-ի ժամանակ գեներացված շահութահարկը, որը փաստորեն չնչին գումար է կազմելու: Հաջորդը եկամտային հարկն է, որը գոյանում է աշխատավարձից, վարձակալական վճարներից և այլն, բայց պետք է հաշվի առնել, որ սովորաբար բիզնեսի գործունեության անկման ժամանակահատվածում, որպես կանոն՝ կատարվում են աշխատավարձի, աշխատատեղերի, վարձակալական վճարների կրճատումներ: Մնացած ծախսերը՝ հումքի ձեռբերում, հոսանքի, գազի վարձավճարներ, բիզնեսի ծախսերի տեսակարար կշռում մնում է նույնը:

Հետևաբար աշխատավարձի, աշխատատեղերի, վարձակալության վճարների կրճատումներն իրենց հերթին ազդելու են պետական բյուջե մուտքագրվող եկամտային հարկի վրա։ Եթե նկատեցինք, պետական բյուջեի մուտքերն ապահովող կարևորագույն խողովակների հոսքի կրճատում է սպասվում 2021թ.-ին, ինչը նշանակում է 2021թ.-ի բյուջեի եկամուտների թերակատարում: Սրան զուգահեռ, 2021թ.-ի բյուջեով նախատեսված է պարտադիր պետական ծախսեր՝ աշխատավարձերը, կենսաթոշակները, սոցիալական նպաստները, որոնք, սակայն, այս տարի պետությունը չի կարողանա այս պայմաններում սպասարկել:

-Այս դեպքերում ինչպե՞ս պետք է մեղմվի բյուջեի դեֆիցիտը:

- Սովորաբար նման դեպքերում կա՛մ պարտքի ներգրավում է իրականացվում, կա՛մ ծախսերի կրճատում։ Համադրելով ներկա իրողությունները՝ կարելի է պնդել, որ առաջիկա ամիսներին արդեն տեսանելի կլինեն պետական ծախսերի լուրջ խնդիրներ և վճարման հապաղումներ:

- Ի դեպ, համավարակով պայմանավորված՝ շատերն իրենց բիզնեսը տեղափոխեցին օնլայն հարթակ: Արդյո՞ք սա ևս իր ազդեցությունն է ունեցել բյուջեի մուտքերի նվազման վրա:

- Սա համընդհանուր խնդիր է, քանի որ ողջ աշխարհն է այդ ուղղությամբ շարժվում, որը կրկին աշխատուժի կրճատման և հարկերի նվազման է հանգեցնում: Ու թեև բիզնեսի համար նման ավտոմատացումը շահավետ է, սակայն ավտոմատացումից բխող աշխատատեղերի կրճատումը իր բացասական ազդեցությունն է թողնում բնակչության զբաղվածության վրա: Ինչ վերաբերում է այդ հարթակից բյուջեի մուտքերին, ապա այստեղ կա լուրջ վարչարարության խնդիր դրանց բացահայտումների հետ կապված: Այս առումով իրացման ծավալների թերհայտարարագրելու ռիսկը բավական մեծ է, քանի որ, իմ գնահատմամբ, ՀՀ ՊԵԿ-ը այնքան ռեսուրս չունի, որով կարողանա ամբողջական և արդյունավետ վերահսկողություն իրականացնել օնլայն բիզնեսի վրա: Այստեղ ևս լուրջ խնդիր ունենք, որը միանշանակ ազդելու է բյուջեի մուտքերի վրա:

-Այս պարագայում ի՞նչ դեղատոմս կարող եք առաջարկել 2021-ի տնտեսական բացասական սպասումները չասենք չեզոքացնելու, այլ՝ մեղմելու համար:

-Ես կարծում եմ, որ հրատապ անհրաժեշտություն կա, որպեսզի պետությունն իրականացնի խթանող տնտեսական քաղաքականություն: Այստեղ երկու ուղղություն կա՝ հարկավոր է որոշ տեղերում հարկերը կրճատել, մյուս կողմից՝ պետական ծախսի ավելացում իրականացնել: Քանի որ բյուջեն խնդիր ունի, ուստի, հաշվի առնելով ներկա իրողությունները, պետք է դիտարկել պետության կողմից բիզնեսի խթանման քաղաքականությունը, որպեսզի թե՛ բիզնեսները չտուժեն, թե՛ բյուջեն: Անխուսափելի է պետական պարտքի ներգրավումը, իսկ ներգրավված պարտքը պետք է ուղղել ոչ թե պարտադիր վճարների սպասարկմանը, այլ կապիտալ ծախսերի իրականացմանը:

Ի դեպ, 2021 թվականի բյուջեն կազմվել է հարկաբյուջետային կանոնների լուրջ խախտումներով՝ բյուջեի դեֆիցիտը գերազանցում է կապիտալ ծախսերը, ինչը նույնն է, թե ընտանիքում ամեն օր պարտք ներգրավենք և այդ գումարով ապրենք: Հարկավոր է անպայման բյուջեում փոփոխություն անել, կապիտալ ծախսերն ավելացնել և արտահանմանը միտված ճյուղերին ուղիղ աջակցություն ցուցաբերել: Սրանք այն կարևորագույն և հրատապ քայլերն են, որոնք չիրականացնելու դեպքում ապրիլից կունենանք թոշակների, աշխատավարձերի, նպաստների ուշացումներ՝ դրանից բխող բացասական հետևանքներով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը