«Մեզ հայտնի է նրանց թիվը. Հայաստանի ղեկավարությունը որքան էլ փորձի թաքցնել իր ժողովրդից, դա նրան չի հաջողվի». Ալիևը հայտնել է Շուշիի պաշտպանությանը մասնակցած հարյուրավոր զոհերի մասին
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիի շրջանում իր հատուկ ներկայացուցչի պաշտոնում Այդին Քերմովի նշանակման կապակցությամբ անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Շուշիի համար տեղի ունեցած մարտերին:
Ինչպես նշում է minval.az-ը, Ալիևի խոսքով՝ Շուշիի գործողության ժամանակ սպանվել են հարյուրավոր հայեր:
«Մեզ հայտնի է նրանց թիվը: Որքան էլ որ Հայաստանի ղեկավարությունը փորձի թաքցնել դա իր ժողովրդից, դա նրան չի հաջողվի»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը սպանել է Շուշիի պաշտպանությանը մասնակցող հարյուրավոր հայերի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ավելին՝ այստեղ