Բացառիկ նկարահանումներ՝ դղյակի ներսում, որը իբր պատկանում է Վլադիմիր Պուտինին
ՄիջազգայինMash պարբերականի լրագրողներն այցելել են Գելենջիկում գտնվող դղյակը, որի մասին իր պատրաստած ֆիլմում խոսում էր Ալեքսեյ Նավալնին: Լրագրողների տեսանյութն արդեն հրապարակվել է Յութուբում:
Դղյակի շինարարներից մեկը համաձայնվել է լրագրողների համար էքսկուրսիա կազմակերպել շինության ներսում՝ պայմանով, որ դա տևելու է ոչ ավել, քան՝ մեկ ժամը:
Դղյակի շինարարությունը նախատեսվում է ավարտել 5-6 տարի հետո:
Լրագրողները չեն կարողացել ճշտել ոչ շինության նշանակությունը, ոչ էլ սեփականատերերի անունները: