Ովքեր են Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի մասին լայվի «լայքողներն» ու «սրտիկողները»
ՀասարակությունԱյսօր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվում փորձեց մեկնաբանել Շուշիի մասին Ազգային ժողովում արած հայտարարությունները՝ ըստ էության ամեն ինչ ավելի խառնելով իրար ու այդպես էլ հստակ պատասխան չտալով՝ իր համար Շուշին հայկակա՞ն քաղաք է, թե՝ ոչ:
Սոցկայքն արդեն մի քանի ժամ է ակտիվորեն քննարկում է Փաշինյանի վերջին լայվը՝ քննադատելով կառավարության ղեկավարին: Սակայն, ինչպես կարելի էր ենթադրել, կան նաև մարդիկ, ովքեր «լայքում» ու «սրտիկում» են Փաշինյանին:
Փաշինյանի ուղիղ եթերը լայքողների մեջ կարող եք տեսնել օրինակ Աջափնյակի նախկին թաղապետ Գևորգ Բաբայանին, ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանին, ով ժամանակին գովեստի խոսքեր էր ասում ՀՀԿ-ի հասցեին: Երբեմնի ԼՀԿ-ականը հիմա ակտիվ իմքայլական է: Լայքողների թվում է նաև Դենիս Ջորկաեֆը:
Իսկ ահա «սրտիկողների» շարքերում կարող եք տեսնել օրինակ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին: