«Դարի գաղտնիքը» բացահայտված է. Հայտնի է, թե ում է իրականում պատկանում «Պուտինի դղյակը»
ՄիջազգայինՌուսաստանցի միլիարդատեր Արկադի Ռոտենբերգը հայտարարել է, որ Գելենջիկում գտնվող դղյակը, որն իբր պատկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, իրականում պատկանում է իրեն:
Միլիարդատերն ասել է, որ այդ դղյակը որպես հյուրանոց է ծառայելու, ինչով պայմանավորված էլ այնտեղ մեծ թվով սենյակներ կան: Նա խոստովանել է, որ իրեն դուր է գալիս հյուրանոցային բիզնեսը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է հենց հիմա հայտնում այդ մասին, Ռոտենբերգն ասել է, որ դրա պատճառը բարձրացած սկանդալն է:
Այն, որ դղյակն իբր պատկանում է Պուտինին, հայտարարում էր Ալեքսեյ Նավալնին: