Ֆիզուլիում ադրբեջանցներ են պայթել ականի վրա
ՄիջազգայինԱրցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մեկում` Վարանդայում (Ֆիզուլի) 3 բնակիչ պայթել են ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Նրանցից մեկը զոհվել է, մյուսները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Հիշեցնենք` հունվարի 29–ին հերթական ադրբեջանցին էր պայթել ականի վրա Արցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածներում։ Նրա ոտքն ամպուտացրել էին
Հունվարի 21–ին զինծառայող Ռաշադ Ջավադովն էր Ֆիզուլու շրջանում պայթել ականի վրա։ Ավելի վաղ ճանապարհաշինության աշխատանքների ժամանակ ականի վրա պայթել էր 41-ամյա Ալիյար Օջագվերդիևը, Կուբաթլուում ականի պայթյունի արդյունքում մահացել էր մայոր Մուխթարով Սարխան Իլգար օղլուն։
Հունվարի 1-ին էլ Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի էր պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել են։ 2020–ի դ