Երևան, 17.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան


Անահիտ Կիրակոսյանի դստեր նշանդրեքի հուզիչ դրվագներն ու հայտնի հյուրերը

Lifestyle

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ընտանիքում երեկ կրկնակի տոն էր․դուստրը՝ Լաուրան 19–ամյակի օրը նշանվել է։ Օրվա լուսաբանման բացառիկ իրավունքն Անահիտը վստահել է Tert.am Life–ին։ Ներկայացնում ենք երեկոյի ֆոտոշարքն ու հուզիչ դրվագները։

Դերասանուհին հայտնեց, որ, հաշվի առնելով հայաստանյան իրականությունը, որոշել են երեկոն անցկացնել առանց պարելու, սակայն այնպիսի ծրագիր են կազմել, որպեսզի հյուրերը չձանձրանան։

«Բոլորս ապրեցինք շատ ծանր ժամանակաշրջան և հասկանում ենք, որ պետք է շատ նուրբ մոտենանք առիթներին ու խնջույքներին, բայց և պետք է գիտակցենք, որ կյանքը շարունակվում է, սա այն առիթը չէր, որը կարելի էր տեղափոխել։ Փոխարենը որոշեցինք ամեն բան անել շատ նուրբ և փոքր շրջանակում՝ առանց բարձր երաժշտության և պարերի, քանի որ նախորդ տարի երկու ընտանիքում էլ կորուստ ենք ունեցել․ փեսայի՝ Դավթի հայրն է մահացել, ամուսնուս՝ Արտակի 2 զարմիկներն են զոհվել պատերազմի ժամանակ։ Մենք չէինք կարող անարգել այդ ցավը, բայց քանի որ հարսանիք չենք անելու, որոշեցինք նշանդրեք անել ու փարիզյան ռոմանտիկ շնչով երեկո ունեցանք»,– ասաց Անահիտն ու հավելեց, որ հայկական պարային երաժշտությանը փոխարինել է Hayway բենդի ելույթը, հյուրերի մուտքի ժամանակ ջազային մեղմ երաժշտություն է հնչել։

Երեկոն վարել է Կամերային թատրոնի դերասան Ներսես Մարկոսյանը ընթացքում ելույթ են ունեցել նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը՝ Հայկոն, Սոֆի Մխեյանը, Գրիշա Աղախանյանը, Արթուր Խաչենցը, Ալլա Լևոնյանը, Զարուհի Բաբայանը։ «Ես հասկացա, թե որքան լավ ընկերներ ունեմ ոլորտում, ինչը շատ ոգևորիչ է»,– ասաց Անահիտը ու նշեց, որ բոլորը մեղեդային երգեր են կատարել․ Զարուհու երգի ժամանակ եղել է հոր և դստեր տանգոն, իսկ Հայկոն երգել է տորթի կտրման արարողության ժամանակ։ Անահիտը ևս երգել է երեկոյի ընթացքում՝ ներկայացնելով Լաուրայի ամենասիրելի երգը «Ուրիշ աշխարհ»–ը։

Երեկոյի կազմակերպչական հարցերով, Լաուրայի զգեստի, սրահի դիզայնի ընտրության հարցերով զբաղվել է Անահիտը։

Անդրադառնալով Լաուրային նշանելու հուզական կողմին՝ Անահիտը չկարողացավ զսպել արցունքները․ «Տարօրինակ հույզեր ունեմ․ կան թեմաներ, որոնց մասին միշտ մտածում ես, բայց երբ գալիս, հասնում է այդ օրը, հասկանում ես, որ չէիր էլ կարող պատկերացնել՝ ինչ ես զգալու։ Հուզված ու շփոթված եմ, որովհետև տարիներով հետ եմ գնում ու հասկանում, որ 10 տարի առաջ, երբ մտա ընտանիք, Լաուրայի 9–ամյակն եմ նշել, իսկ այսօր նրա 19–ամյակն է ու նշանդրեքը։ Դժվարանում եմ բացատրել զգացողություններս»։

Անահիտն ինքն էլ երիտասարդ տարիքում է ամուսնացել՝ 21 տարեկանում։ Ասում է՝ աղջիկներին այս հարցում չի ուղղորդում։ «Ո՛չ որպես ծնող, ո՛չ առհասարակ կյանքում այս հարցում ուղղորդելը ճիշտ չեմ համարում։ Կարծում եմ՝ սիրո հարցում տարիքն ու ժամանակը որոշում է անհատը։ Ինքս երեխա էի, երբ ամուսնացա, բայց կարծում եմ՝ ամեն մարդ չափահաս լինելուց հետո պետք է այնքան կայուն լինի, որպեսզի կարողանա ընտանիք  կազմելու որոշումն ինքնուրույն կայացնել։ Ես ամեն ինչ արել եմ, որ Լաուրան ինքնուրույն լինի ու, կարծում եմ, Լաուրան հասել է այդ էտապին, որ ինքնուրույն որոշում կայացնի։ Մենք, որպես ծնող, շատ ըմբռնմամբ ու նուրբ ենք մոտենում այդ հարցին։ Երբ գտել ես քո կեսին ու ուզում ես իր հետ քայլել, տարիքն էական չէ։ Լաուրան դեռ ուսանող է, Դավիթն իրենից 7 տարի մեծ է, հավանաբար, հաջորդ տարի կամուսնանան։ Լրջությունը մարդուց է գալիս, ըստ իս, Լաուրան պատրաստ է»։

Անահիտը նկատեց, որ Լաուրայի հետ կապված ցանկացած բան նախ ինքն է իմանում, հետո՝ հայրը։ «Բնականաբար, երբ Դավիթը հայտնվեց իր կյանքում, առաջինը ես իմացա,– ասաց նա, ապա հավելեց, որ ինքն ամուսնու տրամադրվածության վրա էլ է դրական ազդել,– Սովորաբար հայրիկները խանդով են վերաբերում, որ ինչ–որ մեկը կարող է հայտնվել իրենց աղջկա կողքին։ Քանի որ Արտակը շատ է կարևորում իմ կարծիքը, ես էլ նպաստեցի Արտակի դրական տրամադրվածությանը, քանի որ ինքս զգում էի, որ Դավիթն այն լուրջ տղան է, ով կարող է լինել Լաուրայի կողքին, իրենց հարաբերությունները գնում էին դեպի լրջություն։ Իմ միջամտությունը կարևոր էր, քանի որ Արտակն ինձ շատ է վստահում ու գիտի, որ եթե ես վտանգ տեսնեմ, ինչ–որ բան նկատեմ, առաջինը կարձագանքեմ դրան»։

Անահիտի մտահղացմամբ Լաուրան և Դավիթը տեսանյութ են նկարահանել ի հիշատակ իրենց ծնողների։ Տեսանյութի ցուցադրությունը դարձել է երեկոյի ամենահուզիչ դրվագներից մեկը։

«Քանի որ Լաուրայի մայրիկն ու Դավթի հայրիկը մեզ հետ չեն, ես անընդհատ մտածում էի՝  ինչպես անենք, որ զգանք նրանց ներկայության շունչը, ոչ թե ուղղակի մի կենաց խմենք։ Միտք ծագեց, որ լինի նամակ ծնողների կողմից։ Դիմեցի ռեժիսոր Օլգա Մուրադյանին, ով առաջարկեց տեսանյութն այնպես նկարահանել, որ առաջին տպավորությամբ թվա՝ Դավիթն ու Լաուրան իրար են սեր բացատրում, իրականում դա լինի իրենց ծնողների նամակը»,– պատմեց նա ու հավելեց, որ իրենց տեսանյութի 2 տարբերակ ունեն․ անձնական արխիվի համար նախատեսված տեսանյութում ներառել են նաև ծնողների լուսանկարները, հանրային տիրույթում տեղադրել են առանց անձնական լուսանկարների տարբերակը։ Ի դեպ, նամակի բովանդակության հեղինակը ևս Անահիտն է։

 

 

 

Ավելին ՝ այստեղ 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե Սիմոնյան«Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ ՎարդևանյանՁեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԽնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանՕգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ Սարգսյան