Ռուսաստանում մշակվում է աշխարհում առաջին բազմաֆունկցիոնալ հակատանկային հրթիռային համակարգը, որով հնարավոր կլինի նաև ԱԹՍ-ներ խոցել
ՄիջազգայինՌուսաստանում մեկնարկել է աշխարհում առաջին բազմաֆունկցիոնալ հակատանկային հրթիռային համակարգի մշակման աշխատանքները, որով հնարավոր կլինի խոցել անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է РИА Новости-ն:
Ներկա պահին ոչ մի երկիր իր զինանոցում չունի հակատանկային այնպիսի համակարգ, որով հնարավոր կլինի նաև փոքր չափերի, մանևրային ու ջերմային սպեկտրում թույլ տարբերակվող ԱԹՍ-ներ խոցել:
Այս զինատեսակը պաշտպանողական-հարձակողական կարողություններ է ունենալու՝ ունակ խոցելու նաև տանկեր, զրահատեխնիկա և օդային այլ թիրախներ: