ԱԱԾ-ն զգուշացրել է Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, արտահերթ ընտրությունների հետ կապված ԱԱԾ-ից Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել տեղեկանք, որ ներկա փուլում ընտրությունների հապշտապ անցկացումն իշխանությունների համար այնքան էլ նպաստավոր չէ և իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում։
Խնդիրը միայն իշխանությունների գրեթե զրոյական վարկանիշը չէ. բանն այն է, որ ըստ ներկայացված տեղեկանքի, ստեղծված իրավիճակում ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների՝ ընդհուպ լուրջ բախումների։
Ըստ մեր աղբյուրների, նշվել է, որ հանրության մեջ ներկայումս բավականին լարված և բևեռացված վիճակ է, և ցանկացած պահի հակադիր բևեռների հետ կոնտակտ կարող է հանգեցնել լուրջ բախման։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, դեռևս վերջնական ոչինչ հստակեցված չէ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում