Ռուսական մարտական անօդաչու են խոցել
ՄիջազգայինՍիրիական Այն Իսսա քաղաքի մոտ ռուսական «Орлан-10» անօդաչու է խոցվել: Այս մասին հայտնում է WarJournal տելեգրամյան ալիքը:
Խոսքը վերաբերում է մարտական դրոնի, որը նախատեսված է դիտարկում անցկացնելու, ինչպես նաև որոնողական ու վերանորոգման աշխատանքներ կատարելու համար:
Վարկածներից մեկի համաձայն, դրոնը սխալմամբ խոցվել է քրդական միավորումներից մեկի կողմից, որոնք այն համարել են թուրքական:
Վերոնշյալ ինֆորմացիան մասամբ հաստատվել է SOHR-ի կողմից, որը ֆիքսում է Սիրիայում մարդու իրավունքների խախտման դեպքերը: Այն հայտարարել էր, որ քրդական դեմոկրատական ուժերը Սիրիայում թուրքական անօդաչու են խոցել:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ SOHR-ի փոխանցած տեղեկությունները հավաստի չեն: