Էկրան է բարձրացել Անջելինա Ջոլիի նոր «Անխախտը» ֆիլմը: Այն Անջելինա Ջոլիի երկրորդ ռեժիսորական աշխատանքն է: Ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել երեկ Լոսնդոնում: Ֆիլմի հիմքում հայտնի մարզիկ Լուի Զամպերինիի կյանքն է, ով մասնակցել է 1936թ-ին Բեռլինում կայացած Օլիմպիական խաղերին:
Նա եզրափակիչ մրցավազքում չի հաղթել, սակայն արժանացել է Հիտլերի հավանությանը, վերջինս հրավիրել է նրան իր տուն:
«Ինչպես յուրաքանչյուր նկարահանում, այս նկարահանումները նույնպես լարված և բարդ էին, և ինչպես յուրաքանչյուր նկարահանման ժամանակ, մարդկանց միջև ընկերական հարաբերություններ են ձևավորվել, որովհետև կինոն յուրաքանչյուրի և բոլորի համատեղ աշխատանքն է: Մեզ օգնել է նաև նա, ում մասին պատմվում է ժապավենում»,- նշել է Ջոլին:
Լուի Զամպերինի դերում խաղում է Ջեկ Օ՛ Կոննելլին: «Անջելինան աշխատանքի սկզբում ինձ ասաց, որ թե՛ ինքը, թե՛ ես պետք է բոլոր ուժերը ներդնենք, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքների: Նա նաև խոստացավ, որ ջանքերի փոխհատուցումը նույնպես զգալի կլինեն»- ասվում է Ջեկի խոսքերում: