Երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում որևէ աճյուն չի հայտնաբերվել
ՀասարակությունԵրեկ Արցախում տեղի ունեցած փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում որևէ աճյուն չի հայտնաբերվել։ Տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Այս մասին գրում է Factor.am-ը։
Որոնողական աշխատանքները ընթացել էին Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում: Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 6-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն: