Ով կլինի ՌԴ հաջորդ նախագահի պաշտոնում
ՄիջազգայինՌուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինից հետո ՌԴ հաջորդ նախագահի պաշտոնում իրեն է տեսնում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին քաղաքական գործիչն ասել է Instagram-ում պատասխանելով համապատասխան հարցին, թե ում է տեսնում Պուտինից հետո նախագահի պաշտոնում: «Ինձ»,- գրել է Ժիրինովսկին:
Ռուսաստանում հաջորդ նախագահական ընտրություններն, ինչպես ակնկալվում է, կայանալու են 2024 թվականին: