Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները


Տնտեսական լարվածությունն ավելի է խորացնում արտագաղթի տեմպերը․ մեր թիմը մշակում է զարգացման ծրագրեր․ Արտակ Թովմասյան

Քաղաքական

Հետպատերազմյան խնդիրների, երկրի առջև ծառացած մարտահրավերների, ներքաղաքական և տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին NEWS.am-ը զրուցել է «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանի հետ։

Պարո՛ն Թովմասյան, Հայաստանը դեռ չի հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամն ու պատերազմի հետևանքերը։ Բացի այդ, երկիրը գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ։ Իսկ ինչպիսի՞ն է երկրում տնտեսական դրությունն այսօր։

Հայաստանի իշխանությունները ոչ միայն չկարողացան կանխել պատերազմը, այլ նաև այսօր չեն կարողանում «չպարտվել նույնիսկ խաղաղությանը»՝ շարունակելով տանուլ տալ բոլոր ոլորտներում։ Վարչապետն անգամ այլևս հույս չի կապում իր թիմի արդյունավետ կառավարման կամ ներդրումների հետ և տնտեսության աշխուժությունը պայմանավորում է արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկած գումարներով։ Այս միտքն արտահայտել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, օրերս վաճառողուհու հետ զրույցի ժամանակ։

Մենք այսօր ունենք երկու կարևոր գերխնդիր՝ անվտանգություն և տնտեսություն, և, փաստորեն, երկու դեպքում էլ մենք լրջագույն խնդիրներ ունենք։ Անդրադառնալով տնտեսական հարցերին՝ կարող եմ ասել, որ 2020 թվականի արդյունքներով՝ ունենք 7,5% տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում: Անկում է գրանցվել անգամ արդյունաբերության ոլորտում, որտեղ վերջին տարիներին մշտապես արձանագրվել է բարձր տնտեսական աճ։ Ծառայությունների ոլորտը (առանց առևտրի) նվազել է 14,7%-ով, արտահանումը` շուրջ 4%-ով, ներմուծումը նվազել է շուրջ 18%-ով, ինչը այս պարագայում կարող է փաստել նաև բնակչության եկամուտների և կենսամակարդակի նվազման մասին:

Եթե նկատել եք, թանկացումներ կան շուկայում։ Նույնիսկ ծիծաղելի է, որ ընդդիմադիր Փաշինյանը երբ ԱԺ-ում ծաղրանքով էր խոսում սխտորի գնից («Խոզի միս չկա, սխտոր կերեք, գիտեք՝ ինչ օգտակար է»), այսօր վարչապետ Փաշինյանի օրոք անգամ սխտորն է թանկացել։ Իմ կարծիքով՝ այս գնաճը պայմանավորված է նախ վերջին շրջանում դրամի շուրջ 7-8%-ով արժեզրկմամբ, սպառման անկմամբ, ձևավորված բացասական սպասումներով, և եթե նայենք ամենամեծ գնաճ արձանագրած ապրանքատեսակների անվանացանկը (շաքարավազ, ձեթ, բուսական յուղ), ապա կտեսնենք, որ, չնայած կառավարության հավաստիացումներին, այնուամենայնիվ, խնդիրներ կարող են լինել նաև տնտեսական մրցակցության հետ կապված՝ հաշվի առնելով վերոնշյալ ապրանքների շուկաների կենտրոնացումը:

Պարո՛ն Թովմասյան, անդրադառնալով պետական պարտքին և եվրոբոնդի թողարկմանը, արդյոք Դուք ռիսկ տեսնո՞ւմ եք։ Վերջերս Փաշինյանին մտերիմ գործարար Խաչատուր Սուքիասյանը կարծիք հայտնեց, որ 750 մլն դոլարի եվրոբոնդերի թողարկումը դրական երևույթ է։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

Պետական պարտքն, այս տարվա արդյունքներով, կհասնի աստղաբաշխական` շուրջ 9 մլրդ դոլարի, այսինքն՝ ՀՆԱ 70%-ի: Զարգացող երկրներում 70%-ից բարձր պարտք-ՀՆԱ ցուցանիշը համարվում է բարձր ռիսկայնության: Համեմատության համար նկատենք, որ ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) 31.03.2008թ. կազմել է շուրջ 1,83 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 30.04.2018թ.` շուրջ 6,87 մլրդ ԱՄՆ դոլար:

Կառավարությունն օրերս թողարկել է մոտ 750 մլն դոլարի եվրոբոնդեր` շուրջ 3,8% տոկոսադրույքով, որը ևս ռիսկեր է պարունակում։ Կառավարության պատասխանատուները և որոշ մասնագետներ հպարտությամբ նշում են, որ տոկոսադրույքը ընդամենը 3,8% է, և դա վստահության նշան է, սակայն մոռանում են ասել, որ միջազգային շուկայում ձևավորված լիբոր տոկոսադրույքը, 29.01.2021թ. դրությամբ, կազմել է ընդամենը 0,12-0,3% (LIBOR USD) և -0,5% (LIBOR EUR)՝ համապատասխանաբար: Այսինքն՝ մեզ այնքան են վստահում, որ տոկոսադրույքը մի քանի տասնյակ անգամ ավելի բարձր է, քան միջազգային շուկայում ձևավորված միջինը: Հիշեցնեմ նաև, որ 2009թ. ՌԴ-ից Լիբոր+3 %-ով վերցված 500 մլն դոլարի վարկը ներկայիս իշխանության ներկայացուցիչները համարում էին խայտառակություն: Կարելի է ենթադրել նաև, որ գումարը գնալու է բյուջեի ընթացիկ ծախսերի ծածկմանը, սակայն եվրոբոնդերի նման պարտքային գործիքները պետք է կիրառվեն հիմնականում ծրագրեր իրականացնելու համար:

Այս ամենով հանդերձ՝ 5,3% աճ է գրանցվել պետական հատվածի աշխատավարձերում: Այսինքն՝ տնտեսությունը խորը անկման մեջ է․ բոլոր ցուցանիշները նվազում են, իսկ դրա պատասխանատու պետական ապարատի աշխատավարձերը աճում են, և պարգևավճարներ են ստանում։

Պարո՛ն Թովմասյան, մենք խոսում ենք թանկացումներից, տնտեսական վատ ցուցանիշներից, պետական պարտքի ավելացումից և, միաժամանակ, հանգում ենք ցավալի իրողության․ մարդիկ արտագաղթում են, ըստ ամենայնի, տարբեր պատճառներով. փախստականի հիմքով Եվրոպայում կացության իրավունք կարող են ստանալ, կամ պարզապես ապագա չեն տեսնում Հայաստանում։ Ի՞նչ պետք է անել՝ կանխելու արտագաղթը:

Արտագաղթը նոր չէ, սակայն ավելի վտանգավոր դինամիկա կարող է ստանալ։ Օրինակ, ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալների, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի մոտ 82 հազար քաղաքացի ընդունել է Ռուսաստանի քաղաքացիություն, ընդ որում՝ ավելի քան 30 հազարը՝ նախորդ տարի, ինչը բավականին խոսուն փաստ է։ Այս առումով՝ իշխանության մոտ բացակայում է այն գիտակցումը, որ իրավիճակը կրիտիկական է։ Ինչ խոսք, պատերազմից հետո տնտեսական լարվածությունն ավելի է խորացնում արտագաղթի տեմպերը, քանի որ այսօր պետական ապարատը կաթվածահար վիճակում է։

Ուտոպիա չհամարեք իմ ասածը, սակայն ՀՀ քաղաքացուն Հայաստանում պահելու համար պետք է հաշվի նստել բիզնեսի հետ։ Պետությունն ու բիզնեսն այսօր իրար համահունչ չեն քայլում։ Մենք օրենսդրության մեջ լրջագույն խնդիրներ ունենք լուծելու, նույնը՝ հարկային համակարգում և վարչարարության մեջ։ Մասնագիտական ու պրոֆեսիոնալ թիմերը պետք է նոր մեխանիզմներ մշակեն։ Այն մոտեցումները, որոնք հիմա առկա են, չեն բավարարում ներկա պահանջներին։ Մեր պետական մոտեցումը հնացած ու կնճռոտ է։ Այն վերանայել է պետք։

Ես կարծում եմ, որ պետք է հիմնական ուշադրությունը կենտրոնացնենք ներդրումների ներգրավման վրա, պարզեցնենք բոլոր բիզնես-գործընթացները, գործող արտոնությունները վերաիմաստավորենք և դարձնենք ավտոմատ ռեժիմի՝ առանց որևիցե բյուրոկրատական քաշքշուկների և պետական մարմինների այցերի: Պետք է ակտիվացնենք ներդրումների ներգրավման կառույցները և, ամենակարևորը, սերտորեն աշխատենք սփյուռքի հետ: Ես քաջատեղյակ եմ սփյուռքի անցուդարձին և լավ գիտեմ, թե ինչպես պետք է շահագրգռել մեր հայրենակիցներին: Սակայն այսօր այս իշխանությունները խնդիրներ ունեն նաև սփյուռքի հետ հարաբերություններում։ Նրանք այլևս չեն վայելում սփյուռքի աջակցությունը, ինչը պարզ կլինի առաջիկայում կազմակերպվելիք համահայկական մարաթոնի ժամանակ։ Պետք է վերջապես լուծել նաև տնտեսական իրական ազատ մրցակցության հարցը։ Վերոնշյալ խնդիրները ցույց են տալիս, որ այդ ասպարեզում անելիք կա: Շատ կարևոր է նաև, որ ներդրողներին պետությունը անվտանգության երաշխիքներ տրամադրի, քանի որ պատերազմից հետո շատ ներդրողներ առերեսվեցին գույքի և բիզնեսի կորստի հետ` պետության կողմից զրոյական պատասխանատվության պարագայում:

Պարո՛ն Թովմասյան, այս կառավարությունը կկարողանա՞ կառավարել «հետպատերազմյան Հայաստանը», կամ Ձեր մատնանշած փոփոխությունների իրականացման կամքը Դուք տեսնո՞ւմ եք։

Ես դեռևս նախորդ տարի իմ հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եմ, որ այս իշխանությունն ունի պրոֆեսիոնալ թիմի խնդիր, և նորեկները պարզապես չեն հասկանում՝ ինչպես ճիշտ իրականացնել ծրագրերը։ Այսօր արդեն այս կառավարության հետ, իմ կարծիքով, որևէ դրական տեղաշարժ ակնկալել հնարավոր չէ։ Նրանք մսխել են իրենց տրված ժամանակն ու վստահությունը։ Եթե ինձ հարցնեիք, թե ովքեր են ունակ, և ինչ գործիքներով է հնարավոր դուրս գալ այս վիճակից, ես կարող եմ ասել՝ առաջին հերթին համահայկական ներուժի համախմբման միջոցով՝ մարդկանց, որոնք հաջողության են հասել յուրաքանչյուրն իր ոլորտում՝ Հայաստանի ներսում և սփյուռքում, տիրապետում են ֆինանսական միջոցների և կապերի, և, ամենակարևորը, շահագրգռված են Հայաստանի կայունությամբ, հզորացմամբ։ Այս ամենին կարող ենք հասնել պրոֆեսիոնալների կառավարման շնորհիվ։

Դուք այսօր հայտ եք ներկայացրել՝ մտնելու քաղաքականություն։ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման իդեալական տարբերակներից եք խոսում։ Ձեր քաղաքական թիմը ունա՞կ է Ձեր նշած իդելական տարբերակները կյանքի կոչելու։

Իհարկե, Հայաստանի պես փոքր երկիրը բարդ չէ կառավարելը և ոտքի կանգնեցնելը․ դրա համար պետք է կամք և պրոֆեսիոնալիզմ։ Հայ ազգը պետք է ուժ գտնի իր մեջ ու մնա հայրենիքում, աշխատի ու ստեղծագործի Հայաստանում, և միասին տարբերակներ գտնենք՝ միահամուռ ուժերով ոտքի կանգնեցնելու մեր հայրենիքը։

Այս պահին էլ մեր կողմից մշակվում են առանձին ոլորտների զարգացման ծրագրեր, որոնք շուտով առավել մանրամասն կներկայացնենք: Հատուկ ուշադրություն է դարձվելու նաև առողջապահությանը և գիտության-կրթության զարգացմանը: Պետք է վերջապես աշխատի գիտություն-կրթություն-տնտեսություն կապը: Մեծ հաշվով, վերոնշյալը միտված է լինելու նաև ամուր բանակ և անվտանգություն ունենալուն, այսինքն՝ տնտեսության զարգացումը պետք է ներդաշնակեցվի բանակի զարգացմանը, ստեղծվի, այսպես կոչված, «ռազմական տնտեսություն», որը հաջողությամբ կիրառվել է մի շարք երկրներում:

Ես իմ առաջ նպատակ եմ դրել ստեղծելու համապատասխան միջավայր, որպեսզի մեր ազգը համոզվի՝ հնարավո՛ր է մեր հայրենիքում աշխատել ու ապրել արժանապատիվ կյանքով։ Իսկ մեր անելիքն այն է, որ պետք է ստեղծենք հուսալիություն, կայունություն ու զարգացող պետություն։

Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՈսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Ինչպե՞ս մարդկությունը որոշեց հրաձգությունը նաև սպորտ դարձնել. «Փաստ»