ԱՄՆ փրկարարները 3 կուբացիների են հայտնաբերել, որոնք 33 օր բնակվել են անմարդաբնակ կղզում՝ կոկոս ուտելով
ՄիջազգայինԱՄՆ առափնյա ծառայության փրկարարները 3 կուբացիների են հայտնաբերել Ֆլորիդա Քիս արշիպելագի մոտ հերթապահելիս:
Ինչպես հաղորդում է US News-ը, երկու տղամարդն ու մեկ կինը, որոնց հայտնաբերել են ամերիկացի փրկարարները, պնդում են, որ 33 օր լքված են եղել ամայի կղզում: Ուղղաթիռով հերթապահություն անող փրկարարների ուշադրությունը գրավել նրանց հաջողվել է դրոշ թափահարելով:
Եռյակն արգելափակված է եղել Քի Ուսթեի և Կուբայի միջև գտնվող Բահամյան անմարդաբնակ կղզում: Նրանք հայտնել են փրկարարներին, որ իրենց նավը կողաշրջվել է նավարկելիս, և իրենք կարողացել են լողալով հասնել կղզի:
Կուբացիները հայտնել են նաև, որ կարողացել են գոյատևել կոկոս, խեցեմորթներ և առնետներ ուտելով:
Պաշտոնյաները դեռևս չեն պարզել՝ արդյոք նրանք ներգաղթյալներ են, որոնք փորձել են նավով հասնել Միացյալ Նահանգներ, թե պարզապես մոլորվել են: