Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել չմեկուսացնել Ռուսաստանին և Չինաստանին
ՄիջազգայինԳերմանիայի Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը կոչ է արել չմեկուսացնել Ռուսաստանին և Չինաստանին, քանի որ դա կարող է հանգեցնել խոշորագույն ռազմա-տնտեսական դաշինքի ստեղծմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Նրանք (մեկուսացման կողմնակիցները) Ռուսաստանին և Չինաստանին դրդում են մերձեցման, այդպիսով հիմք են ստեղծում խոշորագույն ռազմա-տնտեսական դաշինքի ստեղծման համար: Այդ պատճառով ես դեմ եմ Ռուսաստանի հետ բոլոր կամուրջներն այրելուն»,- նշել է Մաասը:
Մաասը նաև քննադատել է Եվրոպայի խորհրդից Ռուսաստանին դուրս հանելու կողմնակիցներին: