Ինչ երկրաշարժներ են տեղի ունեցել տարածաշրջնում
Հասարակություն-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը:
«Իրանում տեղի ունեցած երկրաշարժը գրանցվել էր ՀՀ-ի հետ սահմանից մոտ 100-120 կմ հեռավորության վրա: Սյունիքի մարզում երկրաշարժը զգացվել էր ոչ բոլորի կողմից, քանի որ հեռավորությունը մեծ էր: Անցյալ տարի երկրաշարժ է գրանցվել նաև Հայաստան-Թուրքիա սահմանի մոտ՝ Իգդիրի տարածքում, որը բնակչությունը զգացել էր, սակայն այն թույլ էր՝ 4.1 մագնիտուդ»,- նշեց Մարգարյանը: