Արտակարգ դեպք Հայաստանում
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Մկրտչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 7-ին «Գորիս» բժշկական կենտրոնից Ոստիկանության Գորիսի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը՝ ժամը 13։40-ի սահմաններում, «Գորիս» բժշկական կենտրոնից Ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ «ձախ ազդրոսկրի ստորին երրորդականի բաց բազմաբեկորային վնասվածք» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Մարկոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Ալեքսանդր Պետրոսյանն է։ Պարզվել է նաև որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, նա, զբոսնելու նպատակով, գնացել է Գորիս քաղաքի «Թոսկապ» կոչվող տարածք, որտեղ անհայտ անձի կողմից հարված է ստացել դեմքի շրջանում և կորցրել գիտակցությունը։
Ավելին՝ այստեղ