ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ է տարածել
ՀասարակությունՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1343,3 հա տարածք, 420,8 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 268 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:
***
Ռուսաստանյան խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 32 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:
Ավելին՝ այստեղ