Երևան, 13.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»

Դավիթ Գալստյանի պաշտպանները համոզված են, որ ինչ-ինչ շրջանակներին անհրաժեշտ է նրան կալանքի տակ պահել

 Royalsys Engineering ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, որը զենք զինամթերք է մատակարարել Հայաստանին և ներկայումս գտնվում է կալանքի տակ, վերջին շրջանում հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Տարածված հայտարարություններից, ըստ էության, պարզ է դառնում, որ կալանքի մասին որոշում կայացնելու ժամանակ դատարանը հաշվի չի առել պաշտպանական կողմի ներկայացրած որևէ փաստարկ: Բացի այդ, չի հետազոտել զենքի առք ու վաճառքի ամբողջ շղթան և, փաստորեն, տրվել է իշխանությունների մանիպուլյացիաներին:

Դ.Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը Orer.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչը կարող էր լինել դրա պատճառը, նշեց որ պատճառների մասին այս պահին չի կարող որևէ բան ասել, քանի որ Գալստյանի տարածված հայտարարությունների մեջ այդ ամենին անդրադարձ կատարվել է, բայց իր կարծիքով առաջին ատյանի դատարանը ամբողջությամբ անհիմն և ապօրինի որոշում է կայացրել՝ առանց հաշվի առնելու որևէ հանգամանք և, փաստորեն, զոհ է գնացել մանիպուլյացիաներին:

«Ըստ էության Դավիթ Գալստյանն իր հայտարարության մեջ հստակ նշել է, թե փաստերը վերլուծելով ինչ եզրահանգումների է հանգել: Ուստի այս պահի դրությամբ ոչինչ ավելացնել չեմ կարող, բայց հույս ունենք, որ այս դատական ատյանում գոնե գործն օբյեկտիվ քննության կարժանանա: Մենք ակնկալում ենք, որ մեր բողոքը կբավարարվի, քանի որ ոչ միայն Դավիթ Գալստյանին են ազատությունից ապօրինաբար զրկել, այլ ընդհանրապես քրեական հետապնդումն է անհիմն, քանի որ որևէ հանցակազմ չկա, որով այս պահին քննչական մարմինը մեղադրում է Դավիթ Գալստյանին: Այսինքն, հանցակազմը բացակայում է»,- ասաց Ա. Հարությունյանը:

Նշենք նաև, որ Դ. Գալստյանի կողմից հրապարակվել են մի քանի հայտարարություններ, որոնց համաձայն անդրադարձ է կատարվել այն հանագամանքներին, որոնց համաձայն նրա դեմ հարուցված քրեական գործը որևէ փաստական հիմք չունի:

«Այդ տեղեկությունները, որոնք տարածվել են Դ. Գալստյանի կողմից ենթադրյալ պաշտոններ զբաղեցնելու և այլ երևույթների մասին, ուղղորդված, կեղծ տեղեկություններ են, որոնց նպատակը Գալստյանին Պաշտպանության նախարարության հետ կապելն է: Այսինքն՝ փորձ էր արվում հանրության մեջ ստեղծել այնպիսի տպավորություն, թե՝ հանդիսանալով պաշտոնատար անձ իր ընկերությունների միջոցով անորակ մատակարարումներ է իրականացրել: Այս ամենը, իհարկե, հերյուրանքներ են, որոնք հերքվում են փաստաթղթերով»,- ասաց Ա. Հարությունյանը:

Դ. Գալստյանի մյուս պաշտպան Արմեն Անդրիկյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ դատաքննության ընթացքում իրենց կողմից ներկայացվել են բազմաթիվ անհերքելի փաստեր, որոնք ամբողջությամբ հերքում են իրենց պաշտպանյալի առնչությունը իրեն մեղսագրվող հնարավոր արարքի հետ:

«Մեր կողմից ներկայացված ապացույցներից պարզ է դառնում, որ մատակարարումն իրականացվել է պատշաճ քանակի և որակի համապատասխան: Այսինքն՝ այս պայմաններում անգամ Դ. Գալստյանը դեռևս շարունակում է մնալ կալանքի տակ, որը մեզ մոտ ողջամիտ կասկած է առաջանում այն մասին, որ այս գործը իրավական պրոցեսի հետ կապ չունի և պրոցեսից ելնելով կամ ինչ-ինչ անձանց շրջանակներին անհրաժեշտ է, որ Դ. Գալստյանը այս պահին գտնվի կալանքի տակ: Պաշտպանական կողմը արձանագրում է հետևյալ փաստը, որ բացակայում է Դավիթ Գալստյանի մեղքը, առավել ևս, որ մեր կողմից ներկայացվել են բազմաթիվ անհերքելի ապացույցներ, որոնցով հաստատվում է, որ Դ. Գալստյանի ընկերությունը մատակարարել է պահանջված որակի համապատասխան ապրանքը: Եվ այս պայմաններում, փաստորեն, նա շարունակում է մնալ կալանքի տակ, որը ամբողջությամբ անհիմն է և չի տեղավորվում իրավական գործընթացների մեջ»,- ասաց Ա. Հարությունյանը:

Արմինե Գրիգորյան

Orer.am

Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԵրբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել