«Ռեալի» ղեկավարությանը կասկածում են խարդախության մեջ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունը համացանցում ակումբային իմիջային իրավունքի վաճառքի գործարքում կասկածվում է խարդախության մեջ, հաղորդում է գերմանական Spiegel-ը՝ հղում անելով Football Leaks-ին։
2017 թվականին «Ռեալը» համացանցում ակումբի իմիջային իրավունքի վաճառքի համար 200 միլիոն եվրոյի չորս տարվա պայմանագիր է կնքել ամերիկյան Providence ներդրումային հիմնադրամի հետ։ Ենթադրվել է, որ գումարը պետք է ներդրվի ակումբի ստադիոնի վերակառուցման մեջ։
Football Leaks-ի տվյալով, Արքայական ակումբը գործարքը կնքել է Providence-ի երկու դուստր ընկերությունների հետ, որոնք գրանցված են Կայմանյան կղզիներում։ Այդ ընկերությունները հիմնադրվել են 2017-ին եւ ունեցել են 20 հազար եվրո կապիտալ։
Այդ ընկերությունների հետ գործարքով «Ռեալը» փորձել է խուսափել Իսպանիայում հարկեր վճարելուց։ Ակումբում տեղյակ են եղել, որ այդ գործարքը կարող է իրավական տեսանկյունից ունենալ հետեւանքներ եւ համարվել խարդախություն։