Սպանել է հարևանի կնոջը, եփել ու կերակրել է ընտանիքին. սարսափելի դեպքի մանրամասները
ՀասարակությունԵրեք մարդու սպանության մեջ կասկածվող Օկլահոմայի բնակիչը խոստովանել է, որ սպանել է իր հարեւանուհուն, հանել նրա սիրտը, այնուհետեւ պատրաստել այն՝ ընտանիքին կերակրելու համար: Լոուրենս Անդերսոնը դանակով սպանել է 41-ամյա Անդրեա Լին Բլանքենշիփին՝ նրա տանը, հայտնում է The Oklahoman թերթը: Նա հանել է կնոջ սիրտը եւ եփել այն կարտոֆիլով, որպեսզի կերակրի իր ընտանիքին եւ «ազատի դեւերին»: Հունվարին բանտից վաղաժամ ազատվելուց հետո Անդերսոնը ապրել է իր մորաքույր Դելսի Փայի եւ քեռի Լեոն Փայի տանը՝ Արեւմտյան Մինեսոտա 214 հասցեումում: Բլանքենշիփի տանից հեռանալով՝ 42-ամյա Անդերսոնը վերադարձել է Փայերի տուն, որտեղ պատրաստել է սիրտը՝ նրանց կերակրելու համար:
Ավելին՝ այստեղ