Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության և «Էրստե» բանկի միջև «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգման» ծրագրի իրականացման նպատակով արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի ստորագրման մասին նախագիծը:
Այդ նպատակով ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական Վաագներ-Բիրո կոնսորցիումի միջև նախատեսվում է կնքել 7 մլն եվրոյի ապրանքների և ծառայությունների մատուցման կապալի պայմանագիր:
«Նախատեսվող 7 մլն եվրո արտոնյալ վարկային միջոցները կտրամադրվեն 23 տարի մարման ժամկետով, որից 6.5 տարին արտոնյալ տոկոսադրույքը կկազմի 0%»-ասաց ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: