Պուտինը եւ Փաշինյանը քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:
«Քննարկվել է իրավիճակը Հայաստանում…Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում հասարակական կարգի եւ հանդարտության պահպանմանը, օրենքի շրջանակում իրավիճակի կարգավորմանը:
ՌԴ նախագահը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել»,-հայտնել է Պեսկովը: