Երևան, 29.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թույլ մի՛ տվեք խլել ձեր ընտրական իրավունքը․ գնացե՛ք և քվեարկե՛ք 8-ի օգտին․ Գոհար Մելոյան Բարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) «Բացահայտում» ՀԷՑ-ի մասին Եթե վեց ընդդիմադիր պատգամավորները չքվեարկեն քո օգտին, հրաժարական կտա՞ս․ քաղաքական հայտարարությունների պատասխանատվությունը պետք է կրել. Հրայր Կամենդատյան Միասնությունը չի նշանակում, որ բոլորս պետք է ունենանք նույն քաղաքական հայացքները․ Մհեր Ավետիսյան ՈւՂԻՂ. Գոհար Մելոյանն ամփոփում է 13:00-ի դրությամբ արձանագրված ենթադրյալ ընտրախախտումները` Սպիտակում Արշակ Կարապետյանի հեռացումը թուլացրեց սահմանային կառավարման համակարգը և բացեց դուռը հակառակորդի առաջխաղացման համար. ՀՃՇ անդամ Աննա Ղուկասյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, համայնքապետի թեկնածու Արման Ավետիսյանը քվեարկեց Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին. Գոհար Մելոյանը Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»

Ոստիկանության զորքերի ծառայող Արտյոմ Ալոյանը զոհվել է հորեղբոր ձեռքերի մեջ (տեսանյութ)

Ոստիկանության զորքերի ծառայող, շարքային Արտյոմ Ալոյան։ Ծնվել է 1996 թվականին՝ Երևանում։ Սովորում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ 2015-2017 թվականներին ծառայել էր բանակում։ Ոստիկանության համակարգում էր 2017 թվականից։
«Արտյոմը օրինակ էր բոլորիս համար: Շատ պայծառ անձնավորություն էր: Միշտ նրան հիշելու ենք, մեր ամենալավ ընկերներից էր»,-ասում են ծառայակից ընկերները:
Արտյոմը նաև լավ մարզիկ էր։ Ձյուդոյի տարբեր մրցաշարերում գրավել էր մրցանակային տեղեր։
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն անցել էր Հադրութում։ Ապրիլյան պատերազմի մասնակից էր։
2017 թվականից պապի, հոր ու հորեղբոր օրինակով համազգեստ էր կրում։ Պապը՝ Հարազատ Ալոյանը, եղել էր ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման ծառայող, հայրը՝ Կարեն Ալոյանը, ավիացիոն զորամասերից մեկում էր ծառայել, իսկ հորեղբայրը ոստիկանության զորքերի զորամասերից մեկի շտաբի պետն է։
Արտյոմ Ալոյանը ոստիկանության զորքերի կազմով Տավուշում իրականացրել էր նաև մարտական հերթապահություն։ Միշտ դրսևորել էր բարձր պատասխանատվություն ու մեծ նվիրվածություն։
«Պատերազմը որ նոր էր սկսվել, եկանք, հավաքվեցինք զորամասում։ Արտյոմը ձգտում էր մեկնել առաջնագիծ: Վախ չուներ, ասում էր՝ հենց առաջին հնարավորությունը լինի՝ գնալու եմ»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Արա Գևորգյանը։
Արտյոմի ասած առաջին հնարավորությունը եղավ նոյեմբերին։ Ոստիկանության զորքերի ծառայակիցների հետ և հորեղբոր՝ Արայիկ Ալոյանի հրամանատարությամբ նոյեմբերի 2-ին մեկնեց Արցախ։
Նոյեմբերի 4-ից մասնակցեցին Քարինտակի, ապա՝ Շուշիի պաշտպանությանը։ Մարտերը ծանր էին հատկապես Շուշի տանող ճանապարհահատվածում։
«Զգալով իրավիճակի լրջությունը, ասացի՝ եթե նահանջի հրաման լինի, ինձ չնայես, կնահանջես։ Չգնաց, մնաց հետս»,- պատմում է զորամասի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ Արայիկ Ալոյանը։
Մարտերը շարունակվում էին։ Ոստիկանության զորքերի ծառայողներն ու Հադրութի ժամկետայինները ահեղ մարտեր էին մղում թշնամու դեմ։ Ի դեպ, հենց այդ պահին Արտյոմը պատահաբար հանդիպում է ընկերոջը՝ զինվոր Գոռ Սարգսյանին։ Ընկերներով, գործընկերներով, բոլորով կռվում էին հանուն հայրենիքի ու հանուն հայոց հինավուրց բերդաքաղաքի։ Նոյեմբերի 7-ին մարտնչող այս խումբն ընկավ թշնամու շրջափակման մեջ։
«Ընկանք շրջափակման մեջ։ Սկսեցին կրակել մեզ վրա։ Մենք անցանք պաշտպանության։ Այդ ժամանակ Արտյոմն ինձ հետ էր։ Միասին կռիվ էինք տալիս։ Հանկարծ զգացի, որ կողքիս չի։ Տեսա գետնին պառկած է։ Մոտեցա. գլխի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել։ Աչքերը փակ էին, բայց շնչում էր։ Ձայն տվեցի՝ ոչ մի արձագանք։ Ողջ անձնակազմը դիրքավորված կռիվ էր տալիս։ Այդ ժամանակ ուզեցի քաշել Արտյոմին ինձ մոտ, որ օգնություն ցույց տամ։ Ձեռքս տարա, որ պառկած տեղից քաշեմ։ Այդ ընթացքում թշնամին երևի մեզ նկատեց, ու դիպուկահարը կրակեց»,-պատմում է զորամասի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ Արայիկ Ալոյանը։
Դիպուկահարի փամփուշտը Արայիկ Ալոյանի ձեռքի միջով դիպավ Արտյոմին։ Նա զոհվեց հորեղբոր ձեռքերի մեջ, իսկ փոխգնդապետ հորեղբայրը վիրավորվեց:
Զոհվել էին զորամասի գրեթե բոլոր հրամանատարները և մոտ չորս տասնյակ ծառայողներ։ Այդ պահին փոխգնդապետ Արայիկ Ալոյանի հրամանատարությամբ մոտ 20 ոստիկան ու ժամկետային ծառայող, որոնց մեջ կային նաև վիրավորներ, կարողացան առանց կորուստների դուրս գալ շրջափակումից ու նահանջել։ Ցավոք, նահանջողների մեջ չէր նաև Արտյոմի ընկերը՝ ժամկետային զինծառայող Գոռը։
Ձյուդոյի տարբեր մրցաշարերի չեմպիոն, Ապրիլյան քառօրյայի ու Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, Տավուշում մարտական հերթապահություն իրականացրած Արտյոմ Ալոյանն ընդամենը 24 տարեկան էր։ Արտյոմը, նրա ընկեր Գոռը և մեր բոլոր տղաները, որոնք ընկան հանուն հայրենիքի, միշտ մեզ հետ են։ Նրանք անմահ են։


Ավելին...

Թույլ մի՛ տվեք խլել ձեր ընտրական իրավունքը․ գնացե՛ք և քվեարկե՛ք 8-ի օգտին․ Գոհար ՄելոյանԲարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)«Բացահայտում» ՀԷՑ-ի մասինԵթե վեց ընդդիմադիր պատգամավորները չքվեարկեն քո օգտին, հրաժարական կտա՞ս․ քաղաքական հայտարարությունների պատասխանատվությունը պետք է կրել. Հրայր ԿամենդատյանՄիասնությունը չի նշանակում, որ բոլորս պետք է ունենանք նույն քաղաքական հայացքները․ Մհեր ԱվետիսյանՈւՂԻՂ. Գոհար Մելոյանն ամփոփում է 13:00-ի դրությամբ արձանագրված ենթադրյալ ընտրախախտումները` ՍպիտակումԱրշակ Կարապետյանի հեռացումը թուլացրեց սահմանային կառավարման համակարգը և բացեց դուռը հակառակորդի առաջխաղացման համար. ՀՃՇ անդամ Աննա Ղուկասյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, համայնքապետի թեկնածու Արման Ավետիսյանը քվեարկեցՍպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին. Գոհար ՄելոյանըԱյսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը«Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասինԴատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակումՍամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասինՍա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ ՎարդևանյանՏնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ ՎարդևանյանՍամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ ՎարդևանյանՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասինՍամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ ՎարդևանյանՍամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սաԻնչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. ՎարդևանյանՍկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահիԴպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ Մխիթարյան