Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»


«Մեր երկրից կապիտալը փախչում է». տնտեսագետ

Տնտեսություն

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2021թ. փետրվարը 2020թ. փետրվարի նկատմամբ կազմել է 5.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.6%: ԱՎԾ-ն հրապարակել է «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2021թ.հունվար-փետրվարի» տվյալները:

Այսպիսով, պաշտոնական տվյալներով՝ 12-ամսյա հատվածում գնաճը փետրվարին կազմել է 5,3 տոկոս։ Սննդամթերքի շուկայում այն հասել է 7,8 տոկոսի, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գնաճը՝ շուրջ 9 տոկոսի։

Թանկացել են նաև ոչ պարենային ապրանքները. հագուստի և կոշիկի գնաճը 5,2 տոկոս է, ծառայությունները. բնակարանային ծառայությունները, ջուրը, էլեկտրաէներգիան, գազը և վառելիքի այլ տեսակները թանկացել են 0.6 տոկոսով, իսկ տրանսպորտի գնաճը հասել է 7,2 տոկոսի, առողջապահության ոլորտում գները բարձրացել են 5,6 տոկոսով։ Կենցաղային ապրանքների ու տեխնիկայի գնաճը մոտեցել է 7 տոկոսի սահմանին։

Բացասական միտումներն ակնհայտ է, սակայն ակնհայտ չեն պաշտոնական ռազմավարությունն ու քայլերը՝ այս իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ:

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը արձանագրեց՝ երկիրը տնտեսական խորը ճգնաժամի մեջ է, իսկ ճգնաժամն իր հնարավոր առավելագույն հետևանքներն է թողել նաև սոցիալական ոլորտի վրա:

168.am-ի հետ զրույցում տնտեսագետը նշեց, թե տեղեկություններ ունի, որ պետական որոշակի ծախսեր, այդ թվում՝ սոցիալական, հետաձգվել են հունվար ամսվանից սկսված, ապա հավելեց, որ հատկապես պետության կողմից խնամքի ոլորտում տարբեր շահառու խմբերին առնչվող նոր որոշումներ կան, որոնք դեռ չեն հանրայնացվել.

«Արդեն հստակ նախագիծ կա, որով Նորքի տուն-ինտերնատը (ժողովրդին հայտնի ծերանոցը) միացնում են Երևանի թիվ մեկ տուն-ինտերնատին. յուրաքանչյուրը 200 խնամվող տարեց ունի:

Երկու հիմնական պատճառ կա այս որոշման համար: Առաջինը՝ փորձում են միջոցներ խնայել, սակայն ակնհայտ է՝ մեծ խնայողություն չի լինելու. առանց այն էլ այս պահի դրությամբ խնամքի չափանիշները լիարժեքորեն չեն իրականացվում (սահմանափակ է տարածքը, խնամք իրականացնող անձանց թվաքանակը և այլն):

Այս միացման հետևանքով 200-ից պակաս բնակչի համար նախատեսված խնամքի հաստատությունում պիտի խնամվեն 400 և ավելի խնամյալներ:

Երկրորդը, որ պակաս կարևոր չէ,  կարծում եմ՝ մոտ ապագայում արդեն կտեսնենք նախագիծը, որովհետև դա գաղտնի չեն կարող պահել, և կտեսնենք՝ ով է Նորքի տուն-ինտերնատի շենքի սեփականատերը դառնալու. ես համոզված եմ, որ այսօրվա իշխանական խմբակի շրջանակն է դա լինելու (ինչո՞ւ՝ ոչ. Երևան քաղաքում շատ հիանալի դիրքում տեղադրված շենք-շինություն, հողատարածք, որ շուկայականից անհամեմատ մատչելի գնով ձեռք կբերի իրենց շրջանակից ինչ-որ մեկը):

Հաջորդը, գաղտնի, հենց նույն սոցիալական ոլորտում հավաքվել է ղեկավար կազմը, և քննարկում են աշխատողների կրճատման, կառուցվածքային փոփոխությունների խնդիրներ. մեծ հաշվով, ուզում են կրճատել աշխատողներին, որովհետև հասկանում են, որ աշխատավարձ վճարելն արդեն դժվարանում է:

Պետությունն այլևս չի կարողանում ողջ ծավալով իրականացնել իր սոցիալական նվազագույն պարտավորությունները»:

Մեր հարցին ի պատասխան, թե ինչպիսի սցենար ու զարգացումներ պետք է ակնկալել, Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց այս իրավիճակի ու գործող իշխանությունների՝ իրավիճակին ոչ համարժեք գործողությունների հնարավոր հետևանքները.

«Այսպես շարունակվելու դեպքում մենք բախվելու ենք նաև նրան, որ պետությունը չկարողանա նույնիսկ վճարել նպաստներն ու կենսաթոշակները, իսկ նման պարագայում միայն արտաքին պարտքի վրա հույսը դնել և ուրախանալ, որ մեզ      որպես պետություն, դեռ արտաքին պարտք են տալիս, ոչ միայն լուծում չէ, այլև ճգնաժամի խորացում է:

Միայն գնաճը և տնտեսական անկումը չէ, որը շարունակվում է նաև 2021-ին, մեր երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին, եթե խոսում ենք, պետք է որակումը լինի հետևյալ ձևակերպմամբ՝ կապիտալի փախուստ:

Մեր երկրից կապիտալը փախչում է, ինչը նաև արտահայտված է վիճակագրական ցուցանիշներում: Զուտ ներդրումներն էապես կրճատվում են, օտարերկրացիներն այլևս ձեռնպահ են մնում ներդրումներ անելուց, և հաջորդը՝ ներդրումները դուրս են բերում մեր երկրից: Նկատելի է, որ ներդրումային ռիսկն էապես բարձրացել է, որն էլ բերել է նման որոշման»:

Առհասարակ, կրկին անդրադառնալով տնեսության մեջ առկա հիմնական ակցենտներին՝ տնտեսագետը շեշտեց. «Տնտեսությունը կրճատվում է, որն արտահայտվում է տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմամբ, պետական բյուջեի հարկերի մուտքերը նվազում են, աճում են գները, սոցիալական խնդիրները սրվում են, և նաև՝ պետական բյուջեի համար նոր լրացուցիչ ծախսեր են առաջացել, որոնք պետք է պարտադիր իրականացվեն, այդ թվում՝ համավարակի տապալումով, պատերազմի կապիտուլյացիոն ելքով պայմանավորված, և այս բոլորը լրացուցիչ սոցիալական ծախսեր են, որոնք ավելանում են պետական բյուջեի վրա:

Պատկերացրեք՝ այսպիսի շեղումը՝ պետության ծախսերի ավելացումը, գների աճը, մարդկանց իրական եկամուտների նվազումը, սա շատ ուղիղ և բացահայտ կերպով երկիրը տանում է ընդհանուր հումանիտար աղետի»:

Իսկ թե ի՞նչ կուլիսային զարգացումներ կան Նորքի տուն-ինտերնատի շուրջ՝ 168.amը առաջիկայում կանդրադառնա առանձին հրապարակմամբ:

 Ավելին...

Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով