Ում հետ է հանդիպել Պուտինը Կրեմլում
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Կրեմլում ընդունված արտասհմանցի ծանոթը, ում մասին ՌԴ նախագահը խոսել է մարտի 4-ին, Մենք միասին ենք համառուսական ակցիայի մասնակիցների հետ զրույցի ժամանակ, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիոնն է: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»:
Նշվում է, որ Պուտինի ու Ֆիոնի բարեկամական հարաբերությունները սկսվել են այն ժամանակ, երբ երկուսն էլ եղել են վարչապետ:
Այն փաստը, որ հենց Ֆիոնն է հյուրընկալվել Ռուսաստանի նախագահի մոտ, հաստատել է ֆրանս-ռուսական առևտրաարդյունաբերական պալատը, որը մարտի 3-ին հայտարարել է, որ Ֆիոնն այցելել է Մոսկվա:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին Մենք միասին ենք համառուսական ակցիայի մասնակիցների հետ զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը խոսել է Կրեմլում իր ծանոթի հետ հանդիպման մասին:
Ավելին՝ այստեղ