Պուտինը համաձայնել է անձամբ հանդիպել Էրդողանի հետ
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է անձամբ հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ հավելելով, որ իրենք երկար ժամանակ չեն տեսնվել, և «դա պետք է արվի մոտ ապագայում»: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Թուրքիան մտադիր է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ տարածաշրջանային այնպիսի հիմնախնդիրների շուրջ, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան, Ղարաբաղը: Հուսով եմ, որ շուտով կկարողանանք անձամբ հանդիպել»,-ասել է Էրդողանը` տեսակապի միջոցով դիմելով Պուտինին «Ակքույու» ատոմակայանի 3-րդ էներգաբլոկի կառուցման աշխատանքների մեկնարկի ժամանակ:
«Պայմանավորվեցինք: Մենք երկար ժամանակ չենք տեսնվել: Պետք է դա անենք մոտ ապագայում»,-պատասխանել է Պուտինը:
Ավելին...