Մարիա Զախարովան անբարոյականություն է անվանել այն, ինչ անում են ադրբեջանցիները Արցախի տարածքում
ՄիջազգայինՄենք համարում ենք բացարձակապես անընդունելի և անբարոյական Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիզմի դեմ հերոսաբար պայքարածների հիշատակի անարգման ցանկացած ձև: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Արցախում Հայրենական մեծ պատերազմի հերոսների ու մասնակիցների հուշարձանների նկատմամբ ադրբեջանցիների վանդալիզմի մասին:
«Տեղեկատվությունը ստուգվում է, և եթե այն հաստատվի, մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները կձեռնարկեն բոլոր համապատասխան միջոցներն իրավիճակը շտկելու համար»,-ասե է նա:
Ավելին...