Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Եղանակը ՀՀ-ում
ՀասարակությունiPress.am-Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, մարտի 16-19-ին ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Մարտի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր՝ կեսօրից հետո, մարտի 16-19-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։
Մարտի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: