Իսրայելը կարող է վերսկսել ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ
ՀասարակությունՄի քանի շաբաթ անց Իսրայելը կարող է վերսկսել թռիչքները Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է երկրի Արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին:
«Կարծում եմ, որ մի քանի շաբաթ անց մենք կվերսկսենք (թռիչքները): Մենք ունենք թռիչք, որը պետք է բացվի Թել Ավիվի և Մոսկվայի միջև, և հուսով ենք, որ հնարավորինս շուտ կբացենք մնացած երթուղիները»,-ասել է Աշկենազին: