Երևան, 13.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»

Ադրբեջանն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքը․ ԱԳ նախարարի տեղակալ

Մարտի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կայուն զարգացմանը նվիրված տարածաշրջանային ֆորումի բարձրաստիճան հատվածի ընթացքում։ Այս մասին հյատնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Ֆորումն այս տարի նվիրված էր COVID-19 համավարակից կայուն վերականգնմանը, ինչպես նաև՝ ԵՏՀ տարածաշրջանում կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացմանն ուղղված քայլերին։

Իր ելույթում Արտակ Ապիտոնյանն ընդգծեց, որ համավարակի տարածման հենց սկզբից Հայաստանը եղել է միջազգային ջանքերի մեկտեղման և համագործակցության խորացման ջատագովներից մեկը՝ կարևորելով ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության դերը համավարակի դեմ պայքարի համակարգման գործում։ Հայաստանը միացել է մի շարք միջազգային նախաձեռնությունների, ներառյալ՝ COVAX ծրագրին, որոնք կարող են խթանել երկրների միջև փոխգործակցության խորացումը բոլոր մակարդակներում։

Նախարարի տեղակալը նշեց, որ ազգային մակարդակում Հայաստանի կառավարությունն ավելի քան 20 ծրագիր է իրականացրել՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման, բնակչության խոցելի խմբերին օժանդակության տրամադրման և համավարակի պատճառով տուժած բիզնեսներին սատարելու ուղղությամբ։

Արտակ Ապիտոնյանն անդրադարձավ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիային, որի արդյունքում առաջացել են մարդասիրական բնույթի նոր մարտահրավերներ թե՛ Հայաստանում, և թե՛ Արցախում՝ զգալիորեն բարձրացնելով ճնշումը սոցիալ-տնտեսական և առողջապահական համակարգերի վրա, որոնք արդեն իսկ գերծանրաբեռված էին համավարակի պատճառով։

Վերջինս նշեց, որ չնայած իր իսկ ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդասիրական օգնության առաքելությունների համար, որն իր բացասական հետևանքներն է թողնում Արցախում համավարակի տարածման կանխման ու հետևանքների հաղթահարման համար:

Ադրբեջանի վարած այդ քաղաքականությունը հակասում է նաև վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված 2565 բանաձևի դրույթներին, որով պահանջվում է ապահովել հումանիտար և բժշկական անձնակազմի անխափան մուտքը հակամարտության գոտիներ, որպեսզի դյուրացնեն COVID-19-ի դեմ պատվաստումը։

Եզրափակելով ելույթը՝ Արտակ Ապիտոնյանը նշեց, որ Հայաստանը շարունակելու է սատարել արդյունավետ և համագործակցային բազմակողմ ինստիտուտներին, որոնք կարևոր դեր ունեն COVID-19 համավարակից կայուն վերականգնման գործում»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելին...

Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԵրբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել