Նոր նշանակումներ ու պաշտոնանկություն՝ Արմեն Սարգսյանի հրամանագրերով
ՀասարակությունՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նոր նշանակումներ ու պաշտոնանկություն է տեղի ունեցել.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Յուրի ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»: